Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտում է ՀՀ ԱԳՆ֊ն: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
14:53 - 21 մարտի, 2022
Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա

Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, և որ ՆԱՏՕ-ն գիտակցում է ավելի խելամիտ և իրատեսական լինելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին առաջ է քաշում մի գաղափար, որը նրանք պատրաստվում են քննարկել մի քանի օրից՝ Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվի, այն կենթադրի, որ այդ խաղաղապահ ուժերի հիմքը լինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցնի արևմտյան Ուկրաինան և կմնա այնտ՝եղ երկար ժամանակ»,- ասել է Լավրովը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցիների հետ հանդիպմանը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։
21:02 - 19 մարտի, 2022
Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է ռուսալեզու բնակչությանը խտրականության ենթարկող յուրաքանչյուր օրենքի չեղարկում․ Լավրով

Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է ռուսալեզու բնակչությանը խտրականության ենթարկող յուրաքանչյուր օրենքի չեղարկում․ Լավրով

Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է յուրաքանչյուր օրենքի չեղարկում, որը խտրականության է ենթարկում ռուսալեզու բնակչությանը։ Այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Նա նաև նշել  է, որ ուկրաինացի քաղաքական գործիչները կողմ են երկրից էթնիկ ռուսների վտարմանը․ «Ուկրաինայից ռուսներին վտարելու գաղափարի մասին Ուկրաինայի քաղաքական գործիչները դեռ մտածում են։ Վերցնենք, օրինակ, Օլեգ Տյագնիբոկին․ (ուկրաինական «Ազատություն» կուսակցության ղեկավար, խմբ․) սա արմատական կուսակցություն է։ Նա խոսում է ապառուսականացման անհրաժեշտության մասին, ինչպես ինքն է դա անվանում։ Նա ասում է՝ ապառուսականացում նշանակում է, որ Ուկրաինայում էթնիկ ռուսները չպետք է ունենան իրենց ինքնությունը, լեզուն ու պատմությունը»։ Նրա խոսքով՝  իրերի ընթացիկ դասավորությունը ճիշտ հասկանալու համար հարկ է հիշել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները․ «Ես արդեն ասել եմ, որ ծայրահեղ արմատականները  կոչ էին անում վտարել ռուսներին Ղրիմից, իսկ անցյալ տարի սեպտեմբերին Զելենսկին ասաց հետևյալը․ «Եթե կարծում եք, որ ռուս եք, եթե ուզում եք ռուս լինել, եթե ուզում եք բարեկամություն անել ռուսների հետ, խնդրում եմ, գնա Ռուսաստան։ Նա դա ասել է բառացի մի քանի ամիս առաջ»։
14:24 - 18 մարտի, 2022
Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում․ Լավրով

Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում․ Լավրով

Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, և որը մենք կհամարենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ»,- ասել է արտգործնախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիևին S-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ «Ելնելով պրագմատիկ պատճառներից՝ նրանք (ուկրաինական կողմը- խմբ․) ենթադրում են, որ ՆԱՏՕ-ի երկրներից, որոնք դեռևս սովետական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունեն, կարող են խնդրել պաշտպանել իրենց։ Բոլոր երկրներին, որոնք դիտարկում են այս գաղափարը, ուզում եմ հիշեցնել, որ ԽՍՀՄ համակարգերը ու ռուսական արտադրության համակարգերը այնտեղ են՝ ըստ միջպետական համաձայնագրերի ու պայմանագրերի, որոնք ունեն նաև օգտագործողի վկայական։ Եվ այդ վկայականը թույլ չի տալիս ուղարկել դրանք [համակարգերը] երրորդ երկրներ»,- ասել է Լավրովը։
14:00 - 18 մարտի, 2022
Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա․ Սերգեյ Լավրով

Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա․ Սերգեյ Լավրով

Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։ «Ես առաջնորդվում եմ մեր բանակցողների գնահատականներով, նրանք նշում են, բանակցությունները լավ չեն ընթանում հասկանալի պատճառներով, բայց, այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու հույս կա։ Այդպիսի գնահատականներ են տալիս նաև ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի (Վլադիմիր Զելենսկու, խմբ․) գրասենյակի աշխատակիցները»,-ասել է նա։ Լավրովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հնարավորություններ միշտ կան։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի համաձայնության գալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։
14:14 - 16 մարտի, 2022
Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով |armenpress.am|

Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք Է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը: «Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ գնահատում Է Իրանի անաչառ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը եւ ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,- ասել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:48 - 15 մարտի, 2022
Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական  համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։ «Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:   Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։ Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։  Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
21:45 - 10 մարտի, 2022
Մարիուպոլի №1 ծննդատունն օգտագործվել է որպես ուկրաինական «Азов» գումարտակի բազա․ Լավրով

Մարիուպոլի №1 ծննդատունն օգտագործվել է որպես ուկրաինական «Азов» գումարտակի բազա․ Լավրով

Օրեր առաջ Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հաղորդել էր, որ Մարիուպոլի №1 ծննդատունն օգտագործվել է որպես ուկրաինական «Азов» գումարտակի բազա, ուկրաինացի ուլտրանացիոնալիստներն այնտեղից վռնդել են ողջ անձնակազմին ու ծննդկաններին։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ «Առաջին անգամը չէ, որ մենք պաթետիկ աղաղակներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ Երեք օր առաջ՝ մարտի 7-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մեր պատվիրակությունը փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավվել է «Азов» գումարտակի եւ մյուս ծայրահեղականների կողմից, այդտեղից վտարել են բոլոր ծննդկաններին, բուժքույրերին, առհասարակ ողջ անձնակազմին։ Այն ծայրահեղ արմատական «Азов»-ի բազան էր։ Այդ տվյալները ներկայացվել են երեք օր առաջ, ուստի ինքներդ եզրակացություն արեք՝ ինչպես է մանիպուլացվում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում»։ Նա հավելել է, որ արեւմտյան լրատվամիջոցները շատ հուզական սյուժեներ են պատրաստել ծննդատան ոչնչացման մասին, բայց իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետն օբյեկտիվ չէ։
17:48 - 10 մարտի, 2022
Լավրովի պնդմամբ՝ բացի սպառազինությունից Ուկրաինա են ուղեւորվում վարձկաններ

Լավրովի պնդմամբ՝ բացի սպառազինությունից Ուկրաինա են ուղեւորվում վարձկաններ

ԵՄ-ն չի կարող պատասխանել հարցին՝ ինչպես է վերահսկվելու այժմ Ուկրաինա տեղափոխվող զենիթահրթիռային համալիրների տեղաշարժը, ինչը հետագայում ռիսկեր կառաջացնի։ Այս մասին հինգշաբթի Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ բանակցությունների հիման վրա հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկացնում է tass.ru-ն։ «Ինչ վերաբերում է արտասահմանից Ուկրաինա զենք մատակարարելուն, մենք տեսնում ենք՝ այժմ որքան վտանգավոր են գործում արեւմտյան մեր գործընկերները, ըստ որում՝ ԵՄ-ն, որը, խախտելով իր բոլոր սկզբունքներն ու արժեքները, փաստացի խրախուսում է մահաբեր զենքերի մատակարարումն Ուկրաինա, այդ թվում՝ հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրներ»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ այդպիսի զենքերը կարող են հասնել ուր ասես, եւ որ ահաբեկիչները դրանք օգտագործում են, որպեսզի սպառնալիքներ ստեղծեն քաղաքացիական ավիացիայի համար․ «Որտեղ կհայտնվեն այդ հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրները՝ հարց է, որը մենք տալիս ենք ԵՄ-ի մեր գործընկերներին, երբ նրանք հետաքրքրություն են ցուցաբերում՝ ինչպես վերջ դնել այն քաղաքականությանը, որն Ուկրաինայից երկար տարիների ընթացքում սպառնալիքներ է ստեղծել ՌԴ-ի դեմ։ Ինչպե՞ս են զենիթահրթիռային այդ համալիրները վերահսկվելու։ Դրա պատճառով երկար տարիներ վտանգներ ու ռիսկեր են առաջանալու Ուկրաինայի երկնքում քաղաքացիական ավիացիայի համար, դրանք կարող են տարածվել ողջ Եվրոպայով»,- հավելել է Լավրովը։ Լավրովը նաեւ ընդգծել է, բացի սպառազինությունից՝ Ուկրաինա են ուղեւորվում վարձկաններ․ «Նրանք, որոնք զենքով են լցնում Ուկրաինան, իհարկե, պետք է հասկանան, որ իրենց արարքների համար պատասխանատվություն են կրում, ինչպես նաեւ նրանք, որոնք խրախուսում են Ուկրաինա վարձկաններ ուղարկելը»։
17:15 - 10 մարտի, 2022
Անթալիայում Ուկրաինայի արտգործնախարարի հետ բանակցություններում չի էլ նախատեսել պայմանավորվել կրակի դադարեցման մասին․ Լավրով

Անթալիայում Ուկրաինայի արտգործնախարարի հետ բանակցություններում չի էլ նախատեսել պայմանավորվել կրակի դադարեցման մասին․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Անթանիայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններում չի էլ նախատեսել պայմանավորվել կրակի դադարեցման մասին։ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի եւԴմիտրի Կուլեբայի բանակցությունները տեղի են ունեցել հինգշաբթի Անթալիայում։ Սա Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ՌԴ-ի եւ Ուկրաինայի արտգործնախարարների առաջին հանդիպումն է։ «Ես զարմացած չեմ, որ պարոն Կուլեբան հայտարարել է, որ չի հաջողվել պայմանավորվել կրակի դադարեցման մասին։ Այստեղ ոչ ոք չէր էլ պատրաստվում պայմանավորվել կրակի դադարեցման մասին»,- ասել է Լավրովը։
16:24 - 10 մարտի, 2022
Ռուսաստանն ուզում է Ուկրաինային տեսնել՝ իբրև դեմիլիտարացված և բարեկամական երկիր

Ռուսաստանն ուզում է Ուկրաինային տեսնել՝ իբրև դեմիլիտարացված և բարեկամական երկիր

Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինան լինի դեմիլիտարացված և բարեկամ երկիր՝ առանց ռուսաց լեզվի և մշակույթի արգելքի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտից հետո։ «Նախագահ Պուտինը հստակ բացատրել է, թե ինչու է հատուկ ռազմական գործողության վերաբերյալ որոշում կայացրել։ Մենք ուզում ենք Ուկրաինան տեսնել՝ իբրև բարեկամական, դեմիլիտարացված երկիր, որտեղ չի լինի հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք, որտեղ չի լինի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի, ռուս ուղղափառ եկեղեցու արգելք», - ասել է նա։ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինայից միայն մի բան է ուզում՝ «որպեսզի նա անընդհատ աշխատի ռուսական ամեն ինչի դեմ»։ «Ակնհայտ բաներ տեղի ունեցան ռուսաց լեզվի առնչությամբ, երբ ընդունվեց պետական ուկրաիներենի մասին օրենքը, որով միայն ուկրաիներենն էր հայտարարվում՝ որպես օգտագործման ենթակա, իսկ մնացած բոլոր լեզուներն, այսպես թե այնպես, ոտնահարվում էին։ Ոչ միայն մենք, այլև Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան սկսեցին դժգոհություն հայտնել։ Բայց այն ժամանակ ուկրաինական իշխանությունը շատ պարզ մի բան արեց։ Այն այդ խտրական օրենքից բացառություն արեց Եվրամիության լեզուների համար։ Շատ էլեգանտ էր։ Եվ մնաց միայն ռուսաց լեզուն՝ ամբողջությամբ իր իրավունքներից զրկված։ <…> Եվ Արևմուտքը լռեց, հանգստացավ։ Սա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ուկրաինայից Արևմուտքը միայն մի բան է ուզում, որպեսզի այն անընդհատ աշխատի Ռուսաստանի դեմ, ռուսական ամեն ինչի դեմ», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Անվտանգության հարցերի քննարկման ժամանակ «Արևմուտքը Ռուսաստանին պատասխանեց․ «Ուկրաինան մերն է»», հայտարարել է Լավրովը։ Նորա Վանյան
15:45 - 10 մարտի, 2022
Լավրովի՝ ինձ փոխանցած նարատիվն այն է, որ կշարունակեն ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները․ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել․ Կուլեբա

Լավրովի՝ ինձ փոխանցած նարատիվն այն է, որ կշարունակեն ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները․ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել․ Կուլեբա

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցության ժամանակ քննարկվել են ավելի լայն հարցեր, ինչպիսին է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, ասաց․ «Ոչ, նախարար Լավրովն ասաց, որ բոլոր այս հարցերը պետք է քննարկել այլ կերպ` այսպես կոչված, «բելառուսական բանակցություններում»: Նրա՝ ինձ փոխանցած ավելի լայն նարատիվն այն է, որ նրանք կշարունակեն իրենց ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի նրանց պահանջները»։ Կուլեբայի խոսքով՝ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել, դրա համար էլ դա Ուկրաինայի համար անընդունելի է։ Անդրադառնալով բանակցությունների ընթացքում Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Դոնբասում ՌԴ-ի ինքնիշխանության ճանաչումը քննարկելու մասին հարցին՝ Կուլեբան նշեց․ «Նա (Լավրովը- խմբ․) այդ մասին հիշատակեց շատ կարճ՝ առանց քննարկման մեջ մտնելու։ Նա ասում է, որ այս հարցերը պետք է քննարկվել երկու պատվիրակությունների միջև, այսպես կոչված, «բելառուսական բանակցություններում»։ Ես նրան բացահայտ ասացի, որ իմ կարծիքով՝ արգործնախարարները լիազորված են քննարկելու ցանկացած տեսակի հարցեր և գտնելու անհրաժեշտ լուծումները։ Չնայած, թվում է, թե նա այլ պատկերացում ունի արտգործնախարարի դերի մասին այս ճգնաժամում»։ Պատասխանելով, թե ինչ կոնկրետ քայլեր են ակնկալում ՌԴ-ից հումանիտար հարցերի վերաբերյալ, Կուլեբան նշեց․ «Ես շատ պարզ առաջակ արեցի․ ասացի․ «Բոլորիս մոտ կան սմարթֆոններ, ես կարող եմ հենց հիմա զանգել մեր պաշտոնյաններին՝ նախագահին, վարչապետին, գերագույն հրամանատարին, և 100%-ով երաշխավորում եմ, որ նրանք կտան բոլոր հավաստիացումները, որ մարդասիրական միջանցքները կաշխատեն, կարո՞ղ եք Դուք էլ (Լավրովը- խմբ․) նույնն անել»։ Նա չպատասխանեց այդ հարցին»։
15:34 - 10 մարտի, 2022