Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Մոսկվա
23:08 - 15 մարտի, 2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Մոսկվա

Վաղը՝ մարտի 16-ին, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու երկկողմ եւ միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից, որտեղ հրապարակված հաղորդագրության մեջ ասված է․

«Ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն առանձնանում է իր դինամիկությամբ եւ բարձր արդյունավետությամբ, ինչը պայմանավորված է նախ եւ առաջ ՌԴ եւ Թուրքիայի նախագահների պարբերական եւ փոխվստահության վրա հիմնված շփումներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել