ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով |armenpress.am|
17:26 - 16 մարտի, 2022

ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը: Այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը, և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,- ասել է Լավրովը:

Լավրովը նաև հայտնել է, որ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել