ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ԱԳ նախարարության շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով |factor.am|

ԱԳ նախարարության շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպել են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով: «Առնվազն հինգ պայմանագիր կարող եմ վկայաբերել, որոնք չեն գործում, բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը հարկ չի համարում կատարել իր դաշնակցային պարտավորություննեը»,- իր ելույթում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ թվարկելով, թե ինչ փոխգործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։ Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն զուգահեռ անհրաժեշտ է այս պայմանագրերը գործարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել, միաժամանակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնել այն երկրների հետ, ովքեր այս պահին ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։
17:57 - 26 սեպտեմբերի, 2022
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված սահմանին ստեղծված իրավիճակով

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված սահմանին ստեղծված իրավիճակով

Հայաստանն այս տարի չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ Այս մասին, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ժամբիլի և Ալմաթիի մարզերում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժությունները։ Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է այդ զորավարժություններին, և Հայաստանից զորակազմ մեկնելո՞ւ է։ Ի պատասխան մեր հարցման՝ ՊՆ-ից հայտնել են․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հայաստանն ունի զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Այս պահին հրադադար է, սակայն ՀՀ պաշտոնյաները խոսում են Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հնարավորության մասին։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ 2021 թ․ զորավարժություններից Աննա Սահակյան
17:49 - 26 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

 |armenpress.am|

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության RCB-ի համատեղ կազմավորումը: «Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը։ «Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:  
11:02 - 26 սեպտեմբերի, 2022
ԱԳ նախարարի տեղակալը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

 |armenpress.am|

ԱԳ նախարարի տեղակալը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ քարտուղարությունից: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:  
17:09 - 23 սեպտեմբերի, 2022
Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ. Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար |tert.am|

Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ. Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար |tert.am|

tert.am: Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը հայտարարել է, որ Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ, գրում է economist.kg-ն:«Այո, մենք նախաձեռնել ենք այս հարցը։ Մենք արդեն մի քանի անգամ բարձրացրել ենք ու պատրաստվում ենք նորից բարձրացնել։ Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձի ուժ կիրառել, մենք առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա պետք, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր»,- ասել է Իմանկուլով:Միաժամանակ, Իմանկուլովն ընդգծել է, որ Ղրղզստանը պնդում է տաջիկական կողմի հետ բանակցությունները։«Տաջիկստանը մեզ համար թշնամական երկիր չէ, այլ բարեկամ երկիր։ Մենք դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի։ Տաջիկ ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Նրանք իրավիճակի, ընթացող քաղաքականության ու քաղաքական գործիչների պատանդն են։ Քանի այս քաղաքականությունը դեռ չի վերանայվել Ղրղզստանի նկատմամբ, ոչ մի լավ բան չի լինի, նման հակամարտությունները կկրկնվեն»,- եզրափակել է Իմանկուլովը։
09:31 - 23 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
12:57 - 22 սեպտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ-ն: Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:  Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
14:08 - 21 սեպտեմբերի, 2022
Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
 |news.am|

Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին |news.am|

news.am: Մենք գտնվում ենք Արեւմուտքի ու Արեւելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ ՀԱՊԿ-ի տարածաշրջանին ենք մոտ, էլ չեմ ասում որպես հետխորհրդային երկիր  ինտեգրված ենք եղել եւ պաշտպանական, եւ մնացած բոլոր խնդիրներում, հատկապես սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տրամադրություններին: «Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել հատկապես այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Գոնե երեք ուղղություններով մենք օրինակել ենք եղել. առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորման մեջ, երկրորդը խաղաղապահ ուժերի ձեւավորման մեջ, եւ երրորդը ռազմական կոմիտեն է: ՀԱՊԿ-ի շրջանակներում գլխվոր շտաբների պետերը չեն ունեցել այն հարթակը, որտեղ կարող էին քննարկել ռազմական իրավիճակը: Մեր առաջարկությամբ է ստեղծվել ռազմական կոմիտեն: Ուզում եմ ասել, որ մեր իշխանության ժամանակ լուրջ աշխատանք է կատարվել»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը նկատեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի եւ առաջատար կողմեր, եւ թերություններ. «Նույն թերություններն ունի նաեւ ՆԱՏՕ-ն: Այդ կառույցում էլ կան երկրներ, որ հակամարտության մեջ են, օրինակ, Թուրքիան եւ Հունաստանը: Եթե ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման ընթացակարգերում կան որոշակի թերություններ, ինչի՞ հաար ենք մենք ուրախանում դրանից: Ի՞նչ են այսօրվա իշխանություններն արել ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգերն ամրապնդելու, ԱՀՊԿ-ն ամրապնդելու համար, էլ չեմ ասում, որ ՀԱՊԿ մեր գլխավոր քարտուղարին փորձել են ազատազրկել: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի ամրապնդման համար մեր երկիրն էլ պետք է իր ներդրումն ունենալ: Մինչեւ ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունները, ներսում պետք է որոշում ընդունեին, մոբիլիզացնեին երկիրը, բանակին թիկունք կանգնեին: Տպավորություն է ստացվում, որ այսօրվա իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռներին, օթյակներում, դափնիների վրա, ուրիշնմերին ասում են՝ եկեք մեր երկիրը պաշտպանեք: Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:  
12:19 - 21 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ: «Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»,- ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
20:09 - 20 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը
 |1lurer.am|

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պաշտպանության նախարարությունում հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։
19:11 - 20 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
 |tert.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցը նախապատրաստելու մասին։ Նշվում է, որ պաշտոնյան Հայաստան է ժամանելու սեպտեմբերի 20-25-ը։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի սեպտեմբերի 20-25-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:2 2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
16:10 - 20 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից |news.am|

ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը պատրաստ է ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջ և փոխզիջման հասնելու համար, նշվել է կազմակերպության քարտուղարության հայտարարությունում։ «Անընդունելի ենք համարում ուժի կիրառման ցանկացած փորձ վիճելի հարցերի լուծման համար և համոզված ենք, որ քաղաքական-դիվանագիտական մոտեցումներն այլընտրանք չունեն։ ՀԱՊԿ-ը պատրաստ է համակողմանիորեն ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ կայուն փոխզիջման հասնելու համար»,- նշվել է ՀԱՊԿ կայքի հաղորդագրությունում։ Նշվում է, որ ՀԱՊԿ ղեկավարությունը և քարտուղարության աշխատակիցները ցավով և դառնությամբ են ըդնունել բախումների զոհերի մասին լուրերը, որոնք տեղի են ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի 14-17-ին, ինչպես նաև ցավակցություն են հայտնում երկու երկրների ժողովուրդներին։
14:41 - 19 սեպտեմբերի, 2022