ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը
 |1lurer.am|
19:11 - 20 սեպտեմբերի, 2022

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պաշտպանության նախարարությունում հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել