Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Վերջին օրերի իրադարձությունները մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Վերջին օրերի իրադարձությունները մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել։  Հայտարարության մեջ ասվում է․  «Օգոստոսի 1-ից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ստորաբաժանումները դիմել են սադրիչ ռազմական գործողությունների, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:  ԱՀ Աժ խմբակցությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունը և խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում: Ադրբեջանը Հայաստանին և Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, այն պարագայում, երբ  այդ հայտարարության գրեթե որևէ կետ չի կատարվել հենց Ադրբեջանի կողմից: Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։ Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն, հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։ Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ  կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։  - Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները․ - հորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը Գլուխ խոնարհելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջև՝ մեկ անգամ ևս հաստատում ենք մեր ժողովրդի ազատ  և անկախ պետություն ունենալու իրավունքը՝ որպես անվտանգ ու ապահով ապրելու միակ գրավական» «Ազատ Հայրենիք – ՔՄԴ»«Միասնական հայրենիք»«Արդարություն»«Հայ հեղափոխական դաշնակցություն»«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
12:34 - 04 օգոստոսի, 2022
Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և Ադրբեջանը դա նույնպես պետք է կատարի։ Եթե ոչ, մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։  «Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- նշեց նա։  Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովելու պայմանավորվածությանը․ «Մենք ամեն օր պատրաստ ենք այդ կապը ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Հենց այսօր։ Նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ․ և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ընդ որում՝ ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, և մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջինը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը․ «Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է հենց մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք ապահովում ենք երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միայն Ղազախով չէ, Ղախազ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»,- եզրափակեց Փաշինյանը։  Փաշինյանը ընդգծեց՝ բոլոր գործողությունները ուղղված են խաղաղության օրակարգի դեմ։ 
12:16 - 04 օգոստոսի, 2022
Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Որքան էլ քննադատվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։  «Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ կապը ՀՀ-ի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն  չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- նշեց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։  Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայող չկա։  «Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա։  «Ընթացիկ էսկալացիայի համար որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու։ Նշված հայտարարության վեցերորդ կետում ասվում է․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։Այս պահի դրությամբ ՌԴ, ՀՀ-ի Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պիտի ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Խոսքը այստեղ միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց վարչապետը։  Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից. «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հրապարակային հայտարարել եմ դեռևս 2022 թ․-ի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում, և, ավելին, Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ-12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգեր տեղի էին ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի․ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի․ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
11:47 - 04 օգոստոսի, 2022
Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։  Նիտի սկզբում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։ «Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցաքային գործոն են արցախահայության անվտանգության ապահավոման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր՝ ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։  2020 թ․-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թ․-ի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։  Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թ․-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։ Բացի այդ գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մասնավորապես, 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղպահները։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թ․-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»։ 
11:21 - 04 օգոստոսի, 2022
Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնելու․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնելու․ Էդմոն Մարուքյան

Այն, ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:  Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:  Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ:  Այլ տարբերակ չկա»:
09:58 - 04 օգոստոսի, 2022
Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի

 |armenpress.am|

Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության: Այս մասին Փալոնեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- ասվում է գրառման մեջ։  Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
09:43 - 04 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար․ Պետդեպ |tert.am|

ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար․ Պետդեպ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող ինտենսիվ բախումների մասին հաղորդագրություններով ու ուշադիր հետևում է մարտերի, ինչպես նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններին», - ասված է հայտարարության մեջ։ Պետդեպարտամենտի ներկայացուցիրը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ու էսկալացիայի կանխման համար»։ Նրա խոսքով՝ «իրավիճակի ներկայիս սրումը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին»։
08:32 - 04 օգոստոսի, 2022
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ
 |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարում հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները: ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը և բարգավաճմանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, նշել է նա թվիթերյան գրառմամբ: Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Այսօր ՊԲ-ն հաղորդեց ադրբեջանական կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին, որոնց հետևանքով մեկ հոգի զոհվել է, կան վիրավորներ:
17:31 - 03 օգոստոսի, 2022