Կորոնավիրուս

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 (թարմացվող)

23։47- Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին։ Այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը կազմել է 175՝ ավելանալով 18 տոկոսով:  23։45-ԱՀԿ-ն Եվրոպային կոչ է արել ակտիվացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ջանքերն ու ավելի համարձակ գործողություններ կիրառել կորոնավիրւոսի տարածումը կանխելու համար։ Երեքշբաթի օրվա դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 185 000 դեպք, մահացել է 7330 մարդ:Եվրոպան COVID-19-ի բռնկման էպիկենտրոն է դարձել: Իտալիայում գրանցվել է վարակման 28 000 եւ մահվան 2158 դեպք: |news.am| 22:45- Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս չգալ, բացառությամբ «կենսական կարեւոր կարիքների եւ ծառայությունների» դեպքերի։Իսրայելցիներին թույլատրված է գնել սնունդ, եթե նրանք չունեն առաքման տարբերակ, եւ թույլատրված է մաքուր օդում 10 րոպե զբաղվել սպորտով, եթե մոտակայքում ոչ ոք չկա։ |news.am| 21:30- 2020 թվականին նախատեսված՝ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի (Copa America) առաջնությունը ևս հետաձգվեց մեկ տարով։21:20- Վրաստանի արդարադատության տնից ասել են, որ երկու շաբաթով դադարեցվում է ամուսնության գրանցման դիմումների ընդունումը։ Սա վերաբերում է հյուրերի ներկայությամբ ու հանդիսավորությամբ անցկացվող արարողություններին։ |aliq.ge|21:00- Նիդեռլանդներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1705-ի, մահացել է 43 մարդ, հայտնում է երկրի առողջության ազգային ինստիտուտը (RIVM): Երկուշաբթի հաղորդվել էր վիրուսից 1413 վարակվածի և 24 մահացածի մասին:19:45- ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարանտինային գոտու կվերածվի։19:20- Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս 114 դեպք է գրանցվել երկրի 26 շրջաններում: Նրանցից հինգն արդեն առողջացել և դուրս են գրվել: [ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովա]19:00- Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները` հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա: [Միջազգային օլիմպիական կոմիտե]17։27- Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ․ առաջնությունը հետաձգվեց մեկ տարով: Նման որոշում ընդունվեց ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Այս մասին գրում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Թվիթերի էջը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: |armenpress.am|   17։22- Երթուղային տաքսիների երթևկության արգելքի մասին կառավարության որոշումը վերաբերվում է ինչպես Թբիլիսիին, այնպես էլ շրջանների և քաղաքների միջև երթևեկող երթուղային տաքսիներին: Այս մասին ասվում Վրաստանի կառավարության հայտարարությունում: Վարչապետ Գիորգի Գախարիան նահանգապետներին կոչ է արել առավելագույնը արդյունավետ իրականացնել նշված որոշումը այնպես, ինչպես միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները: Վրաստանի վարչապետի հրամանով մարտի 18-ից երկրում արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: |aliq.ge|   17։19- Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 187-ի, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր 140 դեպքի մասին, ևս 11 մարդ մահացել է: |aysor.am|   17։17- Էստոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 225-ի, երեքշաբթի հայտնել է Առողջապահության հանրապետական վարչությունը: Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Էստոնիայի կառավարությունը երկուշաբթիից երկրում արտակարգ դրություն է հայտարարել, որն ուժի մեջ կլինի մինչև մայիսի 1-ը: |aysor.am|   16։13- Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: |armenpress.am|   15։26- Մարտի 16-ին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուով վարակման 21 նոր դեպք և 13 մահ, 12-ը Հուբեյ նահանգում, 1-ը՝ Շաանքսի նահանգում։ Այսպիսով, մարտի 16-ի 24։00 դրությամբ, ըստ Առողջության ազգային հանձնաժողովի ստացված տվյալների, Չինաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի վարակի 80,881 դեպք, հիվանդներից 3,226-ը մահացել է։   15։15- Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները։   15։14- Թուրքիայի խորհրդարանի ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու  կոչեր են արել։ Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել: Մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի: |ermenihaber.am|   14։55- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Տվյալները ներառում են հաստատված ու COVID-19 ենթադրաբար հաստատված դեպքերը, որոնց մասին զեկուցել են Կենտրոնին կամ Կենտրոնն ինքն է անցկացրել թեստավորումը՝ սկսած 2020թ հունվարի 21-ից։ ✅ԱՄՆ-ում  ընդհանուր գրանցված դեպքեր- 3,487✅Մահացածներ- 68   14։48- Մարտի 16-ին ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը։ Երեկվա փորձը մարդկանց վրա անցկացվելիք թեստերի միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինի անցակցնել մի շարք թեստեր, որպեսզի ապացուցվի պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ անգամ եթե ուսումնասրիությունները ու փորձերը դրական ընթացք ունենան, պատվաստամիջոցը պատրաստ կլինի լայն կիրառման համար ոչ շուտ, քան 12–18 ամիս անց։   14։36- Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը ինքնամեկուսացված: |armenpress.am|   13։54- Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոն ✅ Աշխարհում գրանցված դեպքերի ընդհանուր քանակ – 167 414✅ Մահացածության դեպքեր 6 507✅ ԵՄ վարակվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներ՝✅ Իտալիա – 23 980 վարակվախ, 1 811 մահացած✅ Իսպանիա – 7 753 վարակված, 288 մահացած✅ Ֆրանսիա – 5 423 վարակված, 127 մահացած✅ Միացյալ Թագավորություն – 1 391 վարակված, 35 մահացած   12։45- Երեկ Առևտրի միջազգային պալատն ու Առողջապահության համարշխարհայրն կազմակերպությունը հանդես են եկել հայտարարությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի պայաններում համաձայնության են եկել համատեղ աշխատել, որ աշխարհի գործարար համայնքին տրամադրեն կորոնավիրուսի վարակի ու դրա տարածման հետ կապված ամենաթարմ ու հավաստի տվյալներ։ Կազմակերպությունները նաև կոչ են արել աշխարհի պետություններին ու մասնավոր կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջացառումները, որ նվազեցնեն իրենց աշխատակիցների համար առկա ռիսկերը, պաշտպանիչ միջոցառումները, իսկ երկարատև կտրվածքով՝ բիզնեսների ու տնտեսության համար ակնկալվող ռիսկերը։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20
23:48 - 17 մարտի, 2020
Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում․ նախարար

Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում․ նախարար

Հաստատված 78 դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված։ Եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը իրենց մոտ վիրուսը չհայտնաբերվեր, այսինքն՝ մենք պրոակտիվ, ինքներս ենք «պարտադրաբար» գտել վիրուսը։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։«Շատ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ ունեցել են վիրուսը, բայց բուժվել են, և դրա մասին իրենք էլ չեն իմացել։ Մեր պացիենտների 95 տոկոսը և ավելին պարզապես որևէ սիմպտոմ չունեն։ Միայն ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում հաստատված դեպքերի հետ կամ եկել են վտանգավոր երկրից»,- ասել է Թորոսյանը։ Նախարարի խոսքերով՝ կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի  հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում։ «Նրանց պարզապես հսկում են տնային պայմաններում, միայն սիմպտոմների ի հայտ գալուց հետո են տեղափոխում հիվանդանոց։ Մենք շարունակում ենք մեր քաղաքացիներին հոսպիատալացնել և մեկուսացնել»,- նշել է նա։ Արսեն Թորոսյանն ասել է նաև, որ հնարավոր է՝ 600 մեկուսացված դեպքերն ավելանան ևս մի քանի հարյուրով, սակայն դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։ Նախարարը հավելել է, որ 78 դեպքից բուժվել է մեկը, իսկ թոքաբորբ ունեն միայն երկուսը։ 
22:10 - 17 մարտի, 2020
Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը

Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը՝ նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով: Այս մասին նշված է Մխիթար Հայրապետյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերս հասկանալի պատճառներով կհետաձգվեն: Կարևորելով Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ճգնաժամային վիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Սուրբ Հարության տոնը հայկական սփյուռքի մայր գաղութում նշելու հնարավորությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ որոշել էինք այց կատարել մեր բարեկամ երկու երկրներ: Ինչ վերաբերում է մեր մյուս բարեկամ երկրին՝ Կիպրոսին, ապա Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության հետ մի շարք կարևոր հանդիպումներ էինք նախատեսում ունենալ: Բացի այդ, Նիկոսիայում պետք է մասնակցեինք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որտեղ ես, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ելույթով էի հանդես գալու: Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայ համայնքների սիրելի՛ ներկայացուցիչներ, վստահեցնում եմ՝ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուց հետո անպայման կհանդիպենք: Պի՛նդ եղեք, մինչ նոր հանդիպում», - ասվում է ահայտարարության մեջ:
21:56 - 17 մարտի, 2020
Արցախում 13 փորձանմուշներից 12-ը բացասական են, 1-ի պատասխանը պարզ կլինի վաղը

Արցախում 13 փորձանմուշներից 12-ը բացասական են, 1-ի պատասխանը պարզ կլինի վաղը

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել` ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ,  12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։
21:38 - 17 մարտի, 2020
Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

 |armenpress.am|

Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել, սակայն չեն իմացել այդ մասին: Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: «Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, այս ընթացքում բուժվել են, բայց իրենք չգիտեն, որ հիվանդացել ու բուժվել են»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը»,- նշեց վարչապետը:
21:22 - 17 մարտի, 2020
Արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա․ Հակոբ Արշակյան

Արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա․ Հակոբ Արշակյան

Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց որ, ըստ էության, այն խոցելի տեխնիակական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարված, որպեսզի մասնագետների փոխարինելիությունն ապահովվի։ Նախարարը վստահեցրեց, որ մենք արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա։ Արշակյանը հայտնեց, որ հեռահաղորդակցության ոլորտում սպասարկման կենտրոնների աշխատանքի որոշակի սահմանափակումներ կան։ Հաշվի առնելով հանգամանքը, որ սպասարկման կենտրոններում բնակիչները հիմնականում ստացված փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության ծառայություններ են ստանում, որոշ կենտրոնական հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն եւս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, եւ այստեղ նույնպես այն օղակներում, որտեղ հնարավոր են ռիսկեր, լուծված է մասնագետների փոխարինելիության հարցը․ «ՀՀ ողջ տարածքում ռադիո եւ հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից որեւէ խնդիր չենք ունենա։ Այս պահին բոլոր ռիսկերը կառավարվում են եւ կառավարելի են»,- վստահեցրեց նախարարը։ Անդրադառնալով փոստային ծառայությունների համակարգին՝ Արշակյանը նախ ընդգծեց, որ փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը, ապա հավաստիացրեց, որ մենք ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա․ «Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, եւ այս պահին ամբողջ ծավալով գործում են։ Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված։ Խնդրել ենք, որ փոստի գրասենյակում կուտակումներ չլինեն։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու։ Հույս ունեմ՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։ Այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, հիմնականում գյուղական համայնքներում, դա կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում»։ Արշակյանը հայտնեց, որ Ժամանակակից տեխնոլոգիական կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ Առողջապահության նախարարությունում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Խումբն ակտիվ մասնակցում է եւ մասնակցելու է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, հետագայում որոշակի կանխատեսումների եւ գնահատականների ուղղությամբ աշխատանքներին։ Առաջիկա օրերին որոշակի արդյունքներ լինելու դեպքում կհայտնեն դրանց մասին։ Հակոբ Արակյանը քաղքացիներին կոչ արեց հնարավորության դեպքում օգտվել առցանց վճարային ծառայություններից՝ նշելով, որ բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ։ Նա ասաց, որ մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու՝ կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram տերմինալների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ  այլ վճարային համակարգերի միջոցով։
21:04 - 17 մարտի, 2020
Մոսկվայի փոխքաղաքապետը հերքել է ՌԴ մայրաքաղաքը կարանտինային գոտու վերածելու լուրը
 |factor.am|

Մոսկվայի փոխքաղաքապետը հերքել է ՌԴ մայրաքաղաքը կարանտինային գոտու վերածելու լուրը |factor.am|

factor.am: ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարանտինային գոտու կվերածվի, գրում է «Վեդոմոստին»: «Տեղեկությունները կեղծ են: Խնդրում եմ առաջնորդվել օպերատիվ շտաբի պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ, մայրաքաղաքային օպերատիվ շտաբի ղեկավար Անաստասիա Ռակովան: Միաժամանակ, արդեն պաշտոնապես հայտնի է որոշ սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մինչև ապրիլի 10-ը ցանկացած փողոցային զանգվածային միջոցառման անցկացման արգելք է սահմանել, իսկ փակ տարածքներում կազմակերպվող միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը: Մարտի 21-ից էլ փակվելու են բոլոր պետական հանրակրթական դպրոցները, մարզադպրոցներն ու նախակրթական հաստատությունները:
19:46 - 17 մարտի, 2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի մի շարք ծառայություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի մի շարք ծառայություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․ 1. ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։ 2. Հաշվի առնելով, որ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։ 3․ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։ 4. ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։ 5.Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։ 6․Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։ 7․ ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։
19:35 - 17 մարտի, 2020
Օտարերկրացու աշխատանքի թույլտվության ընթացակարգն ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով

Օտարերկրացու աշխատանքի թույլտվության ընթացակարգն ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարարությունը խնդրում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/, կամ ուղարկել  [email protected][email protected] հասցեներով: Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով: Նախարարությունը հորդորում է նաև հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց:
19:18 - 17 մարտի, 2020
Առաքման ծառայություն ունեցող կազմակերպությունների ցանկը․ թարմացվող

Առաքման ծառայություն ունեցող կազմակերպությունների ցանկը․ թարմացվող

Հարգելի՛ ընթերցողներ, ներկայացնում ենք այն բոլոր սուպերմարկետների, մթերային և տնտեսական խանութների, դեղատների, ռեստորանների և սննդի կետերի ցանկը, որոնք ունեն առաքման ծառայություն։ Ներկայացված են նաև առանձին առաքման ծառայություններ։ Ցանկը պարբերաբար թարմացվում է։ Առաքման ծառայություն՝ Հայաստանի ողջ տարածքում՝ Joint Delivery - հեռ․՝ 012 605 040 Երևան Օնլայն սուպերմարկետներ supermarket.am - հեռ․՝ 011 555 555 (ծանրաբեռնված է) sas.am - հեռ․՝ 010/011/012 538 888, հավելված՝  Android կամ IOS buy.am - հեռ․՝ 011 311 111, հավելված՝  Android կամ IOS solo.am - հեռ․՝  010 225 500, հավելված՝ Android կամ IOS parma.am - հեռ․՝ 060 505 050   Սնունդ/խմիչք jur.am - հեռ․՝  010 587 587 հավելված ՝ Android կամ IOS menu.am - հեռ․՝ 010 222 000, հավելված՝ Android կամ IOS sovats.am - հեռ․՝ 011 221 221, հավելված՝ Android կամ IOS Մր․ Գիրոս - հեռ․՝ 010 502 233 KFC - հեռ․՝ 011 505 505 Black Angus- հեռ․՝ 096 508 040 կամ  043 508 070 Al Forno Pizzeria -  հեռ․՝ 077 549 549 Pizza Point - հեռ․՝ 055 113 131 Տաշիր Պիցցա - հեռ․՝ 010 511 130  Sushi Xaga House - հեռ․՝ 041 015 455 Samurai Sushi - հեռ․՝ 010 58 56 70 կամ 099 58 56 70 Լիբանանյան շաուրմա/Բիբլոս ռեստորան- հեռ․՝ 010/099 525 525 varga.am - հեռ․՝ 094 565 668 pandokyerevan.com - հեռ․՝ 010 600 006 khohanots.am - հեռ․՝ 011 600 111 կամ 098 333 301 gazar.am - հեռ․՝ 055 456 454, հավելված՝ Android կամ IOS Կորիզ - հավելված՝ Android , հեռ․՝ 094 200 203 irindnatural.am - հեռ․՝ 055 033 130 կամ 094 975 024, aqlor.am - հեռ․՝ 077/055 694 907 Մարիլա ֆիրմա (կաթնամթերք, մսամթերք) - հեռ․՝ 095 888 606, 060 446 002, 010 221 516 natural.am - հեռ․՝ 091 611 616 «ԳՐԻԻՆՍ» ՍՊԸ (միկրոկանաչիներ) - հեռ․՝ 091 566 536 haleb.store - հեռ․՝  010 501 405 կամ 093 206 287 (Զաքյան 4/77), 010 322 420 կամ  093 206 286 (Կասյան 3/47), 010 547498 կամ 098 206281 (Կորյուն 13/10) Բեկոն - հեռ․՝ 010 250 001 Բոստան - հեռ․՝ 041 299 797 Biscuit Dessert Bar - հեռ․՝ 091 710 017 Այգեստան տորթեր -հեռ․՝  043 060 068 Smoothie Yerevan (ֆրեշ) -  հեռ․՝ 098 418 009 tushpawines.com/shop - հեռ․՝ 093 055 777 barshop.am (գինիներ և թունդ ալկոհոլային խմիչքներ) - հեռ՝ 091 603 352 կամ 010 559 265 «Ոստան» ռեստորան - հեռ․՝ 011 480 000 «Քամանչա» ռեստորան - հեռ․՝ 095 711 771 «Պարտեզ» թոնրատուն - հեռ․՝ 010 272 020 «Թագվորյաններ» խոհանոց - հեռ․՝  041 556 155 «Մաեստրո Գուսան» ռեստորան - հեռ․՝ 099 586 924 La Maison Rouge Traiteur Yerevan - հեռ․՝ 011 222 112 «Թուխ Մանուկ» ընտանեկան ռեստորան - հեռ․՝ 033 033 663, ք․ Հրազդան Դեղեր alfapharm.am - հեռ․՝ 060 700 500 med911.am - հեռ․՝ 011 911 911 VITA Shop - Վիտամինների և հավելումների առաքում: Մանրամասների համար գրել ֆեյսբուքյան էջին Տնտեսական, հիգիենայի պարագաներ, խնամքի միջոցներ tanhamar.am - հեռ․՝ 091 886 886 maqur.am - հեռ․՝ 043 905 555 retin.am - հեռ․՝ 043 905 555 narim.am/ - հեռ․՝ 099 993 376 am.oriflame.com/ (hիգենայի պարագաներ)-hեռ․՝ 060 700 100 կամ 060 700 105։ mamashop.am/arm/ - հեռ․՝ 060 460 046 Էլեկտրոնիկա allelectronics.am - հեռ․՝ 055 255 055 Մանկական manuk.am - հեռ․՝ 060 405 405, hավելված՝ Android կամ IOS babyroom.am - հեռ․՝ 011 205 555 «Օրիգանում» ՍՊԸ (մանկական ծածկոցներ) - հեռ․՝  098 589 180 Անասնաբուժական JOLI center -  հեռ․՝ 099 404 070 haf-haf.am - հեռ․՝ 098 423 423 nemo.am - հեռ․՝ 044 636 626 Առաքման ծառայություններ GG հավելված՝ Android կամ IOS goods.am - հեռ․՝ 011 551 551 aniplus.am - հեռ․՝ 011 300 300, hավելված՝ Android կամ IOS MYdelivery - հեռ.` 091 32 32 75 Գրքեր/ գրենական պիտույքներ Բուկինիստ - հեռ․՝ 096 253 937 Էպիգրաֆ - հեռ․՝   094 951 119 «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» - հեռ․՝  099 574778 «Նոր գրախանութ» - հեռ․՝ 044 537 474 Ծաղիկներ կամ քաղցրավենիք 4u.am- հեռ․՝ 015 400 400 Էջմիածին Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0231) 4 77 75 Կապան Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0285) 2 33 33, 4 33 33, (055) 03 23 33   Վանաձոր Սնունդ fastfood.am -  հեռ․՝ 093 848 581, ք․ Վանաձոր Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0322) 4 44 11/ 4 44 01 /4 11 01 Ստեփանավան Սնունդ Քարահունջ - հեռ․՝ 099 324 300 Գյումրի Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0312) 5 50 05   Տավուշի մարզ Դիլիջան Սուպերմարկետներ Նյու Սիթի սուպերմարկետ - հեռ․՝ 091 00 99 06 Իննա սուպերմարկետ - հեռ․՝ 077 71 40 27 Սնունդ Քարահունջ -  հեռ․՝ 043 220 003 Իջևան Սուպերմարկետներ Իջևան Սիթի - հեռ.՝ 091 15 29 75 Բազե  - հեռ․՝ 093 77 72 00 Մարանի  - հեռ․՝ 094 06 00 08 Սնունդ «Ֆեմիլի» սննդի կետ - հեռ․՝ 098 970 170 Բերդ Սուպերմարկետներ Դավիթ Բեկ - հեռ․՝ 093 22 28 27 Նորաշեն Սուպերմարկետներ Դավիթ Բեկ սուպերմարկետի մասնաճյուղ - հեռ․՝ 077 43 25 25 Նոյեմբերյան Սուպերմարկետներ Սամ - հեռ․՝ 077 20 24 00 Գվարզին - հեռ․՝ 077874788 Այրում Ա/Ձ Արարատ Մելքոնյան - հեռ․՝ 091 07 59 07 Ա/Ձ Ռուշան Մուքելյան - հեռ․՝ 091 34 47 61   Կոտայքի մարզ Առաքման ծառայություն MYdelivery - հեռ.` 091 32 32 75 Աբովյան Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0222) 2 51 11 
18:57 - 17 մարտի, 2020