ԱՀԿ գլխամասի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
 |aysor.am|
20:15 - 17 մարտի, 2020

ԱՀԿ գլխամասի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով |aysor.am|

aysor.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկու աշխատակից վարակվել է նոր կորոնավիրուսով, նրանք մեկուսացված են: Վարակվածների շփման շրջանակը ստուգվում է, երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը:

«ԱՀԿ-ի երկու աշխատակիցների մոտ հաստատվել է COVID-19-ի առկայություն: Նրանք մեկուսացված են, և նրանց գործընկերները ստուգվել են», - նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել