Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 (թարմացվող)
23:48 - 17 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 (թարմացվող)

23։47- Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին։ Այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը կազմել է 175՝ ավելանալով 18 տոկոսով: 

23։45-ԱՀԿ-ն Եվրոպային կոչ է արել ակտիվացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ջանքերն ու ավելի համարձակ գործողություններ կիրառել կորոնավիրւոսի տարածումը կանխելու համար։ Երեքշբաթի օրվա դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 185 000 դեպք, մահացել է 7330 մարդ:
Եվրոպան COVID-19-ի բռնկման էպիկենտրոն է դարձել: Իտալիայում գրանցվել է վարակման 28 000 եւ մահվան 2158 դեպք: |news.am|

22:45- Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս չգալ, բացառությամբ «կենսական կարեւոր կարիքների եւ ծառայությունների» դեպքերի։Իսրայելցիներին թույլատրված է գնել սնունդ, եթե նրանք չունեն առաքման տարբերակ, եւ թույլատրված է մաքուր օդում 10 րոպե զբաղվել սպորտով, եթե մոտակայքում ոչ ոք չկա։ |news.am|

21:30- 2020 թվականին նախատեսված՝ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի (Copa America) առաջնությունը ևս հետաձգվեց մեկ տարով։


21:20- Վրաստանի արդարադատության տնից ասել են, որ երկու շաբաթով դադարեցվում է ամուսնության գրանցման դիմումների ընդունումը։ Սա վերաբերում է հյուրերի ներկայությամբ ու հանդիսավորությամբ անցկացվող արարողություններին։ |aliq.ge|


21:00- Նիդեռլանդներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1705-ի, մահացել է 43 մարդ, հայտնում է երկրի առողջության ազգային ինստիտուտը (RIVM): Երկուշաբթի հաղորդվել էր վիրուսից 1413 վարակվածի և 24 մահացածի մասին:


19:45- ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարանտինային գոտու կվերածվի։


19:20- Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս 114 դեպք է գրանցվել երկրի 26 շրջաններում: Նրանցից հինգն արդեն առողջացել և դուրս են գրվել: [ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովա]


19:00- Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները` հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա: [Միջազգային օլիմպիական կոմիտե]


17։27- Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ․ առաջնությունը հետաձգվեց մեկ տարով: Նման որոշում ընդունվեց ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Այս մասին գրում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Թվիթերի էջը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: |armenpress.am|

 

17։22- Երթուղային տաքսիների երթևկության արգելքի մասին կառավարության որոշումը վերաբերվում է ինչպես Թբիլիսիին, այնպես էլ շրջանների և քաղաքների միջև երթևեկող երթուղային տաքսիներին: Այս մասին ասվում Վրաստանի կառավարության հայտարարությունում: Վարչապետ Գիորգի Գախարիան նահանգապետներին կոչ է արել առավելագույնը արդյունավետ իրականացնել նշված որոշումը այնպես, ինչպես միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները: Վրաստանի վարչապետի հրամանով մարտի 18-ից երկրում արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: 
|aliq.ge|

 

17։19- Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 187-ի, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր 140 դեպքի մասին, ևս 11 մարդ մահացել է: |aysor.am|

 

17։17- Էստոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 225-ի, երեքշաբթի հայտնել է Առողջապահության հանրապետական վարչությունը: Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Էստոնիայի կառավարությունը երկուշաբթիից երկրում արտակարգ դրություն է հայտարարել, որն ուժի մեջ կլինի մինչև մայիսի 1-ը: 
|aysor.am|

 

16։13- Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: |armenpress.am|

 

15։26- Մարտի 16-ին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուով վարակման 21 նոր դեպք և 13 մահ, 12-ը Հուբեյ նահանգում, 1-ը՝ Շաանքսի նահանգում։ Այսպիսով, մարտի 16-ի 24։00 դրությամբ, ըստ Առողջության ազգային հանձնաժողովի ստացված տվյալների, Չինաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի վարակի 80,881 դեպք, հիվանդներից 3,226-ը մահացել է։

 

15։15- Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները։

 

15։14- Թուրքիայի խորհրդարանի ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու  կոչեր են արել։ Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել: Մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի: |ermenihaber.am|

 

14։55- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Տվյալները ներառում են հաստատված ու COVID-19 ենթադրաբար հաստատված դեպքերը, որոնց մասին զեկուցել են Կենտրոնին կամ Կենտրոնն ինքն է անցկացրել թեստավորումը՝ սկսած 2020թ հունվարի 21-ից։ 
✅ԱՄՆ-ում  ընդհանուր գրանցված դեպքեր- 3,487
✅Մահացածներ- 68

 

14։48- Մարտի 16-ին ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը։ Երեկվա փորձը մարդկանց վրա անցկացվելիք թեստերի միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինի անցակցնել մի շարք թեստեր, որպեսզի ապացուցվի պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ անգամ եթե ուսումնասրիությունները ու փորձերը դրական ընթացք ունենան, պատվաստամիջոցը պատրաստ կլինի լայն կիրառման համար ոչ շուտ, քան 12–18 ամիս անց։

 

14։36- Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը ինքնամեկուսացված: |armenpress.am|

 

13։54- Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոն

✅ Աշխարհում գրանցված դեպքերի ընդհանուր քանակ – 167 414
✅ Մահացածության դեպքեր 6 507
✅ ԵՄ վարակվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներ՝
✅ Իտալիա – 23 980 վարակվախ, 1 811 մահացած
✅ Իսպանիա – 7 753 վարակված, 288 մահացած
✅ Ֆրանսիա – 5 423 վարակված, 127 մահացած
✅ Միացյալ Թագավորություն – 1 391 վարակված, 35 մահացած

 

12։45- Երեկ Առևտրի միջազգային պալատն ու Առողջապահության համարշխարհայրն կազմակերպությունը հանդես են եկել հայտարարությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի պայաններում համաձայնության են եկել համատեղ աշխատել, որ աշխարհի գործարար համայնքին տրամադրեն կորոնավիրուսի վարակի ու դրա տարածման հետ կապված ամենաթարմ ու հավաստի տվյալներ։ Կազմակերպությունները նաև կոչ են արել աշխարհի պետություններին ու մասնավոր կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջացառումները, որ նվազեցնեն իրենց աշխատակիցների համար առկա ռիսկերը, պաշտպանիչ միջոցառումները, իսկ երկարատև կտրվածքով՝ բիզնեսների ու տնտեսության համար ակնկալվող ռիսկերը։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել