Բակո Սահակյան

Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահն է։ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։ Արդեն 1999-2001 թվականներին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար։ 2001-2007 թթ եղել է Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարարի պաշտոնում։ 

Ապրելու եմ Արցախում, հնարավորություններիս սահմանում օգտակար կլինեմ մեր հայրենիքին. Բակո Սահակյան |armenpress.am|

Ապրելու եմ Արցախում, հնարավորություններիս սահմանում օգտակար կլինեմ մեր հայրենիքին. Բակո Սահակյան |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կնոջ` Անահիտ Սահակյանի հետ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Սահակյանն ասել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու մեր հայրենիքին: Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բ. Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն: «Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դարձնելուն: Արցախի յուրահատուկ պատկանելիությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունն ապահովելով: Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- նշել է Սահակյանը: Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում: «Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ասել է նախագահը:
17:16 - 31 մարտի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։
16:38 - 28 մարտի, 2020
Արցախի Նախագահը նախագահել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի ընդլայնված նիստը

Արցախի Նախագահը նախագահել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի ընդլայնված նիստը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 27-ին տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստում քննարկվել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Հանրապետության Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական այդ կարեւոր իրադարձության պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաեւ բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամլո կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների եւ ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետեւանքները եւ այս կարեւորագույն շրջանը եւս պատվով անցնելու ուղղությամբ: Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի եւ քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը: Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:34 - 27 մարտի, 2020
Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

4 օր անց Արցախի Հանրապետությունում կայանալու են նախագահական ընտրություններ, եթե, իհարկե, համավարակի ֆոնին դրանք հետաձգելու որոշում չկայացվի։ Արցախի նախագահի թեկնածուներն, ըստ էության, ընտրությունները հետաձգելու միասնական դիրքորոշում չունեն։ Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս տարբեր տեսակետներ են հայտնում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ։ - Պարո՛ն Սահակյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում արգելվել են հանրային բոլոր միջոցառումները, աշխարհի մի շարք երկրներում հայտարարված է արտակարգ դրություն․ թեեւ Արցախում վարակի հաստատված դեպք չկա, բայց ճի՞շտ եք համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը։ - Արցախում այս պահին, ինչպես նկատեցիք, կորոնովիրուսի գրանցված դեպք չկա, բայց դա դեռ չի երաշխավորում, որ առաջիկայում չի ֆիքսվի: Բայց, մի կողմ թողնելով հարցի առողջապահական-անվտանգային ասպեկտը, կուզենայի մի դրվագի վրա ձեր ուշադրությունը սեւեռել. Արցախում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, բնականաբար, հետեւում են աշխարհում տիրող իրավիճակն, լուրերին ու հետևություններ անում: Ասել կուզեմ՝ եթե անգամ ընտրությունները անցկացվեն, դրանք անկասկած մասնակցության թվի վրա ազդեցություն կունենան, քանի որ շատերը գուցեեւ սեփական անձի եւ ընտանիքի առողջությունն ու անվտանգությունը գերադասեն քաղաքացիական պարտքը կատարելուն։ Եվ երկրորդ ասպեկտը՝ նման պայաններում ընտրությունների վրա ազդեցություն են ունենում առավել կազմակերպված գործոնները, իսկ, ինչպես ցույց է տալիս մեր ոչ վաղ անցյալի քաղաքական մշակույթը, այդ կազմակերպված գործոնը կրիմինալ տարրն է լինում: Հետեւաբար, առաջիկայում Արցախում ընտրությունների անցկացումը այդ ընտրությունների վրա էական քանակական եւ որակական հետեւանքներ է ունենալու, եւ սրանից կարող ենք հետեւություն անել նաեւ, որ այդ ընտրությունները չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները։ - Այսինքն՝ հնարավոր եք համարում նաեւ կրիմինալ տարրերի ակտիվացում ու ընտրությունների ելքի վրա հնարավոր ազդեցությո՞ւն։ - Կրիմինալ տարրերը արդեն իսկ ակտիվացած են, ինչին մենք ականատես եղանք երկու շաբաթ առաջ նախընտրական ավտոշարասյան մուտքը Մարտունի քաղաք արգելելու ակտով, ինչպես նաեւ ոստիկանության բավականին պասիվ դիրքավորմամբ: Խոսքս չի վերաբերում, իհարկե, ընտրակեղծարարությանը․ ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի։ Բայց քաղաքացիների պասիվ մասնակցության դեպքում կազմակերպված զանգվածների ակտիվ մասնակցությունը ակնհայտորեն լուրջ եւ գործուն ազդեցություն կթողնի ընտրությունների ելքի վրա, ինչը անխուսափելիորեն հղի կլինի հետըտրական քաղաքական անկանխատեսելի զարգացումներով: Իսկ մենք արդեն Սերժ Սարգսյանի օրինակով տեսել ենք, թե ինչպիսի դրսեւորում է ունենում այն, երբ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ - Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, արդյոք քարոզարշավի համար ծախսած գումարները։ - Խորքային պատճառը տիրող քաղաքական մշակույթն է: Նախ՝ թեկնածուները նախընտրական շրջանում միմյանց հետ հարաբերվելու ավանդույթներ չունեն, ամեն ինչ զրոյից պետք է սկսվի, ինչը բարդացնում է ընդհանուր համաձայնության գալու եւ որոշում կայացնելու հարցը։ Եւ երկրորդ՝ Արցախում գրեթե միշտ վերեւից ներքեւ պատրաստի որոշումներ են իջեցվել, ինչին հնազանդվել են բոլորը. դա նորմալ քաղաքական պրակտիկա է եղել, եւ հիմա բոլորը սպասում են նախագահ Բակո Սահակյանի որոշմանը, իսկ թե ինչ գերակայություններով է առաջնորդվում պարոն Սահակյանը, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: - Պարո՛ն Սահակյան, ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ - Այստեղ սկսվում են իրական և խորքային խնդրները: ՀՀ եւ ԱՀ միջև իրավաքաղաքական հարաբերությունները լղոզված են, հստակություն չկա, կա նախկին փորձ, երբ հայաստանյան իշխանությունները ուղղակի ազդեցություն ունեին Արցախում քաղաքական ներկապնակի ձեւավորման վրա: Բայց հիմա ՀՀ կառավարող ուժը խոցելի է այդ առումով, որովհետեւ, եթե ուղիղ ազդեցության փորձ լինի, նախկինները՝ ի դեմս Սարգսյան-Քոչարյան կլանի, որ դեռեւս ամբողջ ծավալով գործում է Արցախում, մեծ հիստերիա կսկսեն, թե՝ ճնշում եւ ազդեցություն կա Արցախի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի վրա։ Ի դեպ՝ թեկնածուներից մեկը մինչնախընտրական շրջանում բազմիցս բարձրաձայնում էր այդ մասին՝ կարծես հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար: Եթե որեւէ նախաձեռնությամբ հանդես չգան և ընտրությունները կայանան ու հետընտրական ինչ-ինչ զարգացումներ լինեն, բնականաբար Հայաստանում կառավարող ուժին բազմաթիվ հարցեր կլինեն: Այս պահի դրությամբ փաստացի ընտրությունների անցկացման ողջ պատասխանատովությունը Բակո Սահակյանի ուսերին է, եւ մենք, ըստ էության, ֆորմալ առումով ՀՀ վարչապետից պահանջ չենք կարող ունենալ, սակայն ոչ ֆորմալ առումով հարցերը շատ եւ շատ են լինելու, քանի որ, ինչպես նշեցիք արդեն, վարչապետի կողմից Հայաստանը հռչակվել է Արցախում ընտրությունների՝ ազատ, արդար և ժողովրդավարական չափորոշիչներին համպատասխան անցկացման երաշխավորը: - Ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին։ - Բակո Սահակյանը՝ առաջնահերթ, սակայն հանրությունը ոչ անհիմն հարցեր է ունենալու նաեւ հետաձգելու կոչ չարած ուժերին ու թեկնածուներին: Վերջնարդյունքում հարցը ինչ-որ մեկին պատին գամելու մեջ չէ, այլ համընդհանուր անվտանգության, քաղաքացիների առողջության եւ, իհարկե, ընտրությունների արդար ելքի մեջ է, ու եթե որեւէ ասպեկտ այս թվարկվածներից վտանգվի, խնդիրներ են լինելու: Հայարփի Բաղդասարյան
17:08 - 27 մարտի, 2020
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ԱԱԾ-ում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ԱԱԾ-ում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:  Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար: Նախագահ Սահակյանը կարեւորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում:
19:34 - 26 մարտի, 2020
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
15:47 - 26 մարտի, 2020
Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը: Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է նաեւ բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետեւելու կարեւորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված եւ արդյունավետ լուծում տալու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
13:47 - 24 մարտի, 2020
Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն |armenpress.am|

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը:  «Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն
17:52 - 16 մարտի, 2020
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում և վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
17:55 - 15 մարտի, 2020
Բակո Սահակյանը Ֆեյսբուքում պաշտոնական էջ չունի. տարածվող ինֆորմացիան կեղծ է |fip.am|

Բակո Սահակյանը Ֆեյսբուքում պաշտոնական էջ չունի. տարածվող ինֆորմացիան կեղծ է |fip.am|

fip.am: Մարտի 5-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեց տեղեկություն, թե Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք են բերվել 11 քաղաքացիներ և 27 զինծառայողներ՝ բարձր ջերմաստիճանով: Հրապարակումը կատարվել էր Բակո Սահակյանը/Bako Sahakyan էջում:  Էջում նշված է, որ դա Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական էջն է, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Էջը ստեղծվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Seyran Ohanyan անունով: Որպես էջը վարող օգտատիրոջ գտնվելու վայր՝ նշված է Ադրբեջանը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Google որոնողական համակարգը չի ճանաչում Արցախը որպես անկախ պետություն, այլ ներառում է այն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ այս փաստից պարզել, թե որտեղ է գտնվում էջը ստեղծողը, հնարավոր չէ: Հատկանշական է, որ էջում վերջին շրջանում կատարվել է միայն այդ հրապարակումը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատեց, որ էջը կեղծ է, ավելին՝ ԱՀ նախագահը պաշտոնական էջ չունի Ֆեյսբուքում. «Դա ադրբեջանական ֆեյք էջ է: Մենք բազմիցս նման ֆեյք էջեր փակել ենք, բայց անընդհատ բացում են: Դրա համար մենք անգամ որևէ ձև չենք արձագանքում: Այդ էջով տարածվածը որպես տեղեկություն մի՛ ընդունեք: Բակո Սահակյանը Ֆեյսբուքում էջ չունի»: Այսպիսով, քաղաքացիների և զինծառայողների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին տեղեկությունը սխալ է և տարածվել է ֆեյսբուքյան կեղծ էջից:
14:56 - 06 մարտի, 2020
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցող համապատասխան ոլորտների ղեկավարները Նախագահին զեկուցել են կատարվածի մասին: Վերլուծվել է կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված իրավիճակը: Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն: Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման եւ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի սուր շնչառական վարակների, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երեւույթների մասին, եւ այս տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար: Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ  աշխատանքները կազմակերպված եւ համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարեւորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:05 - 05 մարտի, 2020
Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: Արցախի նախագահի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ որ Բակո Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին: Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության և մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով Արցախում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին: Խորհրդակցության ընթացքում Սահակյանն անդրադարձել է նաև Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին: Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն և, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
18:04 - 27 փետրվարի, 2020