Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:  Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:     
12:33 - 12 նոյեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:  Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։  Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
19:25 - 11 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի ԱԺ նախագահը վերահաստատել է համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Ֆրանսիայի ԱԺ նախագահը վերահաստատել է համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն: ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսեւորած բացառիկ համերաշխության ու սատարման համար: Նա գոհունակությամբ է ընդգծել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարեւոր հանձնառությունը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել նաեւ դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարեւոր ոլորտներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա առանձնահատուկ արժեւորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու եւ ի պաշտպանություն Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Անդրադարձ է կատարվել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական եւ հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարեւորվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը եւ ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը: Տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման եւ կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատել է Ազգային ժողովի եւ ամբողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
09:51 - 10 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև |civilnet.am|

Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև |civilnet.am|

civilnet.am: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կոչով բանաձև: Սենատի կայքում հրապարակված բանաձևի նախագծով նախատեսվում է, որ օրենսդիր մարմինը դատապարտելու է օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում և սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի արևելյան շրջաններում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիաները։ Կոչ է արվելու Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, ապագայում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ֆրանսիայի Սենատը կոչ է անելու անհապաղ ազատ արձակել և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Սենատը կառավարության առաջարկում է նաև քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։
16:58 - 03 նոյեմբերի, 2022
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ: Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներ: Բարձրաձայնվել են ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղացիների` խոշոր եղջերավոր մեծաքանակ անասուններ գողանալու դեպքեր: «Այս ամենին զուգընթաց ոչ մի գյուղացի չի լքել իր բնակավայրը»,- ասել է Գորիս համայնքի ղեկավարը: Հայկական կողմը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության հասցեական դատապարտումը: Հյուրերը նշել են, որ Ֆրանսիայի խորհրդարանում իրենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում եւ այսօր էլ ցանկանում են տեղեկացնել թե' Ֆրանսիայի եւ թե' միջազգային հանրությանն ու գործընկերներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասին: Հյուրերը նշել են, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսում են ընդունել ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատում պահանջող բանաձեւ: Սյունիքի փոխմարզպետի ուղեկցությամբ ֆրանսիացի օրենսդիրներն այցելել են նաեւ Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, ծանոթացել ագրեսիայի հետեւանքով առաջացած ավերածություններին: Անդրադարձ է կատարվել տեւական ժամանակահատվածում դիտորդական առաքելության տեղակայմանը, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաեւ քույր-քաղաքներ Գորիսի եւ Վիենի միջեւ համագործակցությանը:
18:15 - 31 հոկտեմբերի, 2022
Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը Գորիսում հանդիպել են Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։   «Պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում ստեղծված կացության մանրամասներին։   Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին են ներկայացրել սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Սյունիքում առկա իրավիճակն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և այլն։   Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Սյունիքի հանդեպ հետաքրքրվածության ու խնդիրներին արձագանքելու համար։   Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ իրենք խորհրդարանում ներգրավված են հայկական հարցերի մասին բարձրաձայնելու գործընթացներում և վերջին ագրեսիայից հետո նպատակ ունեն այս հարցում ակտիվացնել ֆրանսիական ու միջազգային հանրությանը՝ տեղ հասցնելով Հայաստանի շուրջ կատարվողի մասին իրականությունը։   Ն․ Ղազարյանն ու Ս․Քեսեջյանը պատվիրակության անդամներին ուղեկցել են նաև ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, որտեղ նրանք տեղում ծանոթացել են ագրեսիայի հետևանքներին»,- նշված է գրառման մեջ
22:04 - 30 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցեր. ՀՀ ԱԳ փոխնախարարը հյուրընկալել է ֆրանսիացի պատգամավորներին

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցեր. ՀՀ ԱԳ փոխնախարարը հյուրընկալել է ֆրանսիացի պատգամավորներին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը:  Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ունեցած ներդրումը։ Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը:
17:56 - 28 հոկտեմբերի, 2022
Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ֆրանսիացի պատգամավորներ

Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ֆրանսիացի պատգամավորներ

Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձև, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, գրավյալ տարածքները վերադարձնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ է ներկայացվում: Հայ խորհրդարանականները կարևորել են վերոնշյալ բանաձևի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն արժևորել է Ֆրանսիայի հետ դինամիկ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, օրենսդիր մարմինների միջև: Պատգամավորը բարեկամական խմբի անունից շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին: Նշվել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը: Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Հայաստանը բարելավում է տնտեսական ու մրցակցային միջավայրը՝ նոր ներդրումներ ներգրավելու համար: Տնտեսության զարգացման տեսանկյունից կարևորվել են տարածաշրջանային կայունությունը, սահմանների անխախտելիությունը: Նշենք, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը և Արմեն Չարչյանը, ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին:
16:36 - 28 հոկտեմբերի, 2022
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին իրավիճակներում մշտապես գտնվում է Հայաստանի կողքին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ Կառավարությունը շահարգրգիռ է երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացմամբ բոլոր ոլորտներում: Անն-Լորանս Պետելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը մեր երկրին մարտահրավերների հաղթահարման գործում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման քայլերին, արդեն իսկ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելության գործունեությանը: Վարչապետը շեշտել է Ֆրանսիայի կարևորագույն դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական կապերի և առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ: Քննարկվել են ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ավիափոխադրումների, ներդրումների, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:  
13:36 - 28 հոկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պատվիրակության անդամները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պատվիրակության անդամները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։   Նախորդիվ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:    
18:36 - 27 հոկտեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը  և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
16:47 - 27 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն հավատացել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական կիրառման վերաբերյալ նախազգուշացումներին
 |1lurer.am|

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն հավատացել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական կիրառման վերաբերյալ նախազգուշացումներին |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները անհիմն են համարել ռուսական կողմի նախազգուշացումները Կիևի՝ այսպես կոչված կեղտոտ ռումբ օգտագործելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին երեք երկրի համատեղ հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Միաժամանակ, երեք պետությունների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները «իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Նրանք նաև վստահեցրել են, որ մտադիր են «աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր տարածքն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ գործընկերներին է ներկայացրել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ մտահոգությունները։
12:55 - 24 հոկտեմբերի, 2022