Շիրակի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մարզային մակարդակով համագործացությունը
21:58 - 06 նոյեմբերի, 2022

Շիրակի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մարզային մակարդակով համագործացությունը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաղդասարյանը՝ նշելով, որ դեսպանը Գյումրիում է եղել մասնավոր այցով։
 
«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։
 
Ի թիվս այլ հարցերի, տկն.դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր», - նշել է մարզպետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել