Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՊՆ

Հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
21:00 - 19 հուլիսի, 2021
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ:  Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։  Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։ Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։
15:18 - 19 հուլիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է |armenpress.am|

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Այս մասին նշեց ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ ԶՈւ գործունեության համար։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում է իր վրա դրված խնդիրները, պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»,- ընդգծեց Սամվել Ասատրյանը։
14:24 - 19 հուլիսի, 2021
«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|

«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|

tert.am: Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում:«Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է»,- նշել է Ալիևը:Միշելն իր հերթին հայտարարել է, որ «Եվրոպական միությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունության և ծաղկման հարցում»:«Եվրամիությունը պատրաստ է դրական, կառուցողական դեր կատարելու: Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել, նպաստել հնարավոր բարեփոխումներին՝ ապահովելու համար կայունությունը և համոզվելու, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- շեշտել է Եվրախորհրդի ղեկավարը:
20:31 - 18 հուլիսի, 2021
Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար |1lurer.am|

Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում: «Ադրբեջանն այս գործընթացը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այս հարցում չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը»,- ասաց Փաշինյանը: 
13:50 - 17 հուլիսի, 2021
Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը․ Արցախի ՄԻՊ

Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է աերլ, որում ասվում է․  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, սա տարիների դառնությամբ և բազմադրվագ ու հանցավոր իրադարձություններով փաստագրված իրողություն է: Իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը, արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է: Իրողությունները պետք է ճշմարիտ ու արդարացի գնահատեն արտաքին այն բոլոր ուժերը, միջազգային այն բոլոր կառույցները, ովքեր հանդիսանում են խաղաղ մարդու պարզագույն` կյանքի իրավունքի պաշտպանն ու ջատագովը: Միջազգային հանրությունը պիտի վերջնականապես ընկալի, որ պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով», որն ընդամենը ամիսներ առաջ իրականացրել է ամենադաժան պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը, խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի է արժանացրել հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։ Այդ երևույթի գոյության հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։  Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը։  Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության և առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և զիջում ու պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային։
10:14 - 17 հուլիսի, 2021
Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ: Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է: Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»:
11:48 - 16 հուլիսի, 2021
Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի: ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման բաժանմունքում է», թեև արցախյան «վահանը» ջարդված է, բայց ոչնչացված չէ: Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: - Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենց հասած «ոչ պաշտոնական տեղեկություններով»՝ «Հայաստանը պատրաստ չէ» Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ՝ այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ալիևը, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում և որքանո՞վ է հիմա ընդհանրապես իրական խոսել խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ հաշվի առնելով այն բարդ խնդիրների ամբողջ համալիրը, որ այսօր ունենք Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթում: - Ես ասեմ հետևյալը: Մենք ընդհանրապես պետք է կենտրոնանանք ոչ թե Ալիևի կողմից հնչեցվող այդ իրավական գաղափարների վրա, ասենք՝ պայմանագիր, համաձայնագիր, խաղաղություն և այլն, այլ նրա կողմից շրջանառության մեջ արդեն իսկ դրված նոր թեմայի վրա, որը շատ կանխատեսելի էր և որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, կարծես, թե բոլորը հասկանում էին, բայց հիմա զարմանում են՝ «էդ ո՞նց է, էդ ի՞նչ է կատարվում»: Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին: - Ի՞նչ է դա նշանակում: - Դա նշանակում է հետևյալը, որ Արցախի՝ այս վիճակում հայտնվելուց հետո, - աշխարհաքաղաքական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, - այդ վահանը ջարդված է. ոչնչացված չէ, բայց ջարդված է, և հիմա այլ ճակատ է բացվել՝ զանգեզուրյան ճակատը: Ի՞նչ են անում նրանք: Նրանք միշտ խոսում էին, որ «Զանգեզուրը ադրբեջանական է» և նմանատիպ անհեթեթ բաներ: Հիմա անցել են դրա պրակտիկ կիրառմանը, այդ պրոյեկտի իրականացմանը: Ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»: Իմիջիայլոց, այդ տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է: Հետո այդ տնտեսական շրջանները վերածվելու են մարզերի կամ վիլայեթների: Բայց հարցն այն է, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Ադրբեջանում երբեք չի եղել: Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանը: Վաղը դա կդարձնեն վարչատարածքային միավոր: Եթե կա «Արևելյան Զանգեզուր»՝ մենք ասել ենք, որ հենց դա ստեղծեց՝ կխոսի «Արևմտյան Զանգեզուրի» մասին: Երեկ Ալիևը դրա մասին խոսեց: Ասաց, թե «Արևմտյան Զանգեզուրը, որը բռնակցված է Հայաստանին, պետք է ազատագրվի»: Եվ ի՞նչ արեց: Նա «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որը նախկինում կոչում էին Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան, թեպետ նրանք չէին վերահսկում, բայց դրա մեջ ներառեց նույն Քելբաջարը՝ Քարվաճառը, ինչպես նաև Հադրութի հարավային մասը՝ Ջաբրայիլ կոչեցյալը: Այսինքն՝ ո՛չ այդ Ջաբրայիլը, ո՛չ էլ Քարվաճառը պատմականորեն երբեք Զանգեզուր չեն կոչվել: Հետևաբար ինչո՞ւ է հիմա այդպես կոչել. որ զուգահեռաբար նույնանման տարածքի վրա ստեղծի «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը և սկսի այդ գործընթացը: Իսկ դա Սևանա լճի գրեթե ողջ հարավային ավազանն է, Վայոց ձորն է, Սյունիքի մարզն է: Եվ արդեն առաջին քայլն արել է՝ այդ հասկացությունը դնելով շրջանառության մեջ: Եվ խոսում է ոչ թե նույնիսկ Մեղրիի, այլ «զանգեզուրյան միջանցքի» մասին: Այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական ճակատը արդեն սկսել է գործել: Պետք է սթափվե՛նք, հասկանա՛նք՝ ինչ է կատարվում, պատրա՛ստ լինենք: Նրանք շատ պատրաստված են գալիս աշխատանքին, գործին պատրաստված են մոտենում: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք: Քայլ առ քայլ են մոտենում: Սկզբում՝ տնտեսական շրջան, հետո դարձնելու են վարչատարածքային: Եվ հիմա սկսել է գործել: Դրա համար անընդհատ նմանատիպ հայտարարություններ են անելու: Եթե ինքը ուզում է խաղաղության պայմանագիր, ապա ասելու է՝ «հանձնեք ինձ Արևմտյան Զանգեզուրը», «հանձնեք ինձ Գյոքչան», որը Սևանն է, «հանձնեք ինձ Երևանը»: Եվ դա արդեն երևում է: Իրենց աշխարհաքաղաքական հիմնական հարվածների ուղղությունները շատ պարզ են: Նրանք ամենաազնիվ թշնամիներն են. երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները: - Պարոն Բաբայան, վարչապետի պաշտոնակատարը ասել է, որ Ադրբեջանը այսպես կոչված «միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: - Տեսեք: Մենք տրանսպորտային կոմունիկացիաները պետք է տարբերենք աշխարհաքաղաքական հասկացությունից: Նա չի ասում՝ Մեղրիով անցնող ճանապարհ, նա ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Զանգեզուր», «Արևելյան Զանգեզուր»: Սա արդեն աշխարհաքաղաքական է, հասկանո՞ւմ եք: - Երևանը ասում է՝ միջանցք՝ չէ, բայց ճանապարհ կարող է բացվել: Իսկ ի՞նչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ «միջանցք» ասելով: - «Միջանցքը», իրենց պատկերացմամբ, «Արևմտյան Զանգեզուրի» միացման առաջին քայլն է: Այսպես պետք է հասկանալ: Թուրքիա-Ադրբեջան միացման և «Արևմտյան Զանգեզուրի», ասել է, թե մեր հայոց ժայռաբեկորների աստիճանաբար բռնակցումն է Ադրբեջանին: Սրանք այդպես են մտածում, և պետք չէ իլուզիաներով տառապել: - Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Արցախի մեծ մասի բռնազավթումից հետո Ադրբեջանը անցնելու է Սյունիքի բռնազավթմա՞նը: - Արդեն անցե՛լ է: Պարզապես ոչ թե սրընթաց ձևով, լայնածավալ պատերազմ հայտարարելով, այլ՝ կամաց-կամաց: - Բայց, ներեցեք, այս իրավիճակում խոսում են խաղաղության համաձայնագրի, ճանապարհների բացման, տրանսպորտային կապերի վերականգնման, ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման մասին: Այս իրավիճակում, երբ, ինչպես Դուք եք ասում, Ադրբեջանը փաստացի սկսել է Սյունիքի բռնազավթման իր ծրագրի իրականացումը, նմանատիպ խոսակցությունները մի քիչ տարօրինակ չե՞ն: - Իսկ Ալիևը երբևիցե թաքցրե՞լ է իր այդ մտադրությունները: Նա բացեիբաց հայտարարում է դրա մասին: Ոչ մի տարօրինակ բան չկա, որովհետև կա տարբեր մոտեցում, տարբեր պատկերացում, տարբեր աշխարհընկալում: Իրենց աշխարհընկալումն այդպիսինն է: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 16 հուլիսի, 2021
Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։ ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները: Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։ Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար։ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային»։
21:39 - 15 հուլիսի, 2021
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։
21:29 - 15 հուլիսի, 2021