«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|
20:31 - 18 հուլիսի, 2021

«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|

tert.am: Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում:

«Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է»,- նշել է Ալիևը:

Միշելն իր հերթին հայտարարել է, որ «Եվրոպական միությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունության և ծաղկման հարցում»:

«Եվրամիությունը պատրաստ է դրական, կառուցողական դեր կատարելու: Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել, նպաստել հնարավոր բարեփոխումներին՝ ապահովելու համար կայունությունը և համոզվելու, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- շեշտել է Եվրախորհրդի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել