Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար |1lurer.am|
13:50 - 17 հուլիսի, 2021

Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում:

«Ադրբեջանն այս գործընթացը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար:

Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այս հարցում չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը»,- ասաց Փաշինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել