Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

Շուշան Ստեփանյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 8-ին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ 1995 թվականից սովորել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2005 թվականին գերազանց ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը 2009 թվականին նույնպես ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Որպես հետաքննող լրագրող, 2007-ից 2009 թվականներին աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում։ 2009 թվականին ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից։ 2013 թվականին դարձել է նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից, իսկ 2015-ից 2016 թվականներին՝ զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր։ 2017 թվականին Շուշան Ստեփանյանը դարձել է նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ։ 2018 թվականին նա «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակիցն է։

2019 թվականից ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Նա 2014 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի դեմոկրատական Հանրապետության Զինված ուժերի Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում։

Պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցներն անցնելու են պարտադիր բուժզննություն |armenpress.am|

Պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցներն անցնելու են պարտադիր բուժզննություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Աայս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Մասնակիցներն անցնելու են հատուկ բժշկական հանձնաժողովներում բուժզննություն և ախտանշանների դեպքում նրանք կմեկուսացվեն: Դրանց բացակայության դեպքում նրանք թույլտվություն կստանան մասնակցել հավաքներին: Չի բացառվում, որ բոլորն անցնեն իմունոֆերմենտային եղանակով թեստավորում»,- նշեց Ստեփանյանը: Պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ:  Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են. 1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ  3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ 4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ 5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ      6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ 7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ  8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ 9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ  10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
13:20 - 12 սեպտեմբերի, 2020
Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։  Ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով Պետական անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանության, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական մեծ վնաս հացնելու, զենքի անօրինական շրջանառության» մեջ։ Ադրբեջանական կողմը Ալավերդյանին մեղադրում է պետական սահմանը «ապօրինի հատելու մեջ՝ հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով»։  Հայկական կողմը, ի դեմս պաշտպանության նախարարության, պնդում է՝ Ալավերդյանը դուրս է եկել մարտական հենակետը ստուգելու նպատակով և եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականացվելու է ծառայողական քննություն՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:
13:51 - 26 օգոստոսի, 2020
Կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը

Կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը: ԿենսագրությունՌուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:Ամուսնացած է. ունի երկու երեխա: 2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։
14:21 - 21 օգոստոսի, 2020
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք․ ՊՆ խոսնակ |armeniasputnik.am|

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք․ ՊՆ խոսնակ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ ՊՆ–ից մեկնաբանել են թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարացումը և նշել, որ ռազմադիվանագիտական առումով Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայությունը զորավարժությունները մտահոգիչ են դարձնում։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժության մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի  մարտական պատրաստության բաղադրիչից պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,–ասաց Ստեփանյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։ Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:
15:48 - 12 օգոստոսի, 2020
ԶՈՒ առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ ստուգելու զորքերի մարտունակությունը

ԶՈՒ առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ ստուգելու զորքերի մարտունակությունը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»։
09:14 - 31 հուլիսի, 2020