Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|
13:51 - 26 օգոստոսի, 2020

Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ 

Ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով Պետական անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանության, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական մեծ վնաս հացնելու, զենքի անօրինական շրջանառության» մեջ։

Ադրբեջանական կողմը Ալավերդյանին մեղադրում է պետական սահմանը «ապօրինի հատելու մեջ՝ հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով»։ 

Հայկական կողմը, ի դեմս պաշտպանության նախարարության, պնդում է՝ Ալավերդյանը դուրս է եկել մարտական հենակետը ստուգելու նպատակով և եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։ 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականացվելու է ծառայողական քննություն՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել