Ադրբեջանի ՊՆ- առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար, ըստ մեր  տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ ՀՀ ՊՆ խոսնակ
08:45 - 25 օգոստոսի, 2020

Ադրբեջանի ՊՆ- առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար, ըստ մեր  տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյբուքյան էջում գրում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի:

Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր  տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»։

Հիշեցնենք, օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել