Կիպրոսի, Սան Մարինոյի, Չիլիի ,Կորեայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի, Ծովինար Համբարձումյանը Սան Մարինոյի, Հովհաննես Վիրաբյանը Չիլիի և Արեգ Հովհաննիսյանը Կորեայի Հանրապետությունում նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ։
Կիպրոսի Հանրապետությունում՝
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։
Սան Մարինոյի Հանրապետությունում՝
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է հրամանագրում։
Չիլիի Հանրապետությունում՝
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծա-ռայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է հրամանագրում։
Կորեայի Հանրապետությունում՝
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասված է հրամանագրում։
22:11 - 27 մայիսի, 2022