Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է Ադրբեջանի էթնիկ զտման քայլերը կանխարգելելու համար. Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-եր

Միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է Ադրբեջանի էթնիկ զտման քայլերը կանխարգելելու համար. Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-եր

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023 թ. հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։ Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին: Զեկույցում անդրադարձել են նաև բնակչության ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման իրավունքներին, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումներին։ Զեկույցի տարբեր բաժիններում իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ միջազգային մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի սկզբունքների ու նորմերի։ Պաշտպանների հետևությունն է, որ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է ի թիվս այլնի, էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռուն գնացող քայլերը կանխարգելելու համար։ Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին։
20:39 - 13 հունվարի, 2023
Ադրբեջանական կողմը կտրել է ՀՀ-ից եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված ինտերնետի հասանելիությունը. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանական կողմը կտրել է ՀՀ-ից եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված ինտերնետի հասանելիությունը. Գեղամ Ստեփանյան

ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը: Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն է գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։ Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում։ Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդսաիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը։
19:46 - 12 հունվարի, 2023
Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից. Գեղամ Ստեփանյան

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից. Գեղամ Ստեփանյան

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Արցախի շրջափակման մեկ ամիս. ադրբեջանական ագրեսիվ պահվածքի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի պակասի պատճառով»,- գրել է Ստեփանյանը: Արցախի ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:
12:41 - 12 հունվարի, 2023
Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ. Արցախի ՄԻՊ

Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին, կարդացե՛ք իմ ցանկացած գրառման տակ արված մեկնաբանությունները։ Բռնապետ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:03 - 05 հունվարի, 2023
Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են |azatutyun.am|

Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում սննդի առկա պաշարները օրեցօր գնալով սպառվում են, ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար կիրակի օրը Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, որը ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար: 10 տոննան չնչին քանակ է Արցախի համար և դեֆիցին այս պահին շատ ավելի մեծ է քան մատակարարված օգնությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանյանը՝ մանրամասնելով՝ մինչև շրջափակումը օրական 400 տոննա սննդամթերք և կենսական նշանակության ապրանք էր ներմուծվում Արցախ և արդեն15-րդ օրն է, որ այդ օրական 400 տոննան չի ներմուծվել։ «Պատկերացրեք, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Կոնկրետ կարող ենք այսօր արձանագրված խնդրի մասին խոսել՝ մանկական հիվանդանոցում է գրանցվել․ երեխաները, որոնք որ բուժում են ստանում այնտեղ, սննդի հետ կապված խնդիր ունեն, կան Ա վիտամինոզի հետ կապված խնդիրներ, որ բացակայում է, բանջարեղեն, միրգ, դրանք չկան և բուժում ստացող երեխաների համար խնդիրներ են առաջանում», - ասաց Ստեփանյանը։ Պաշտպանը նաև ընդգծեց, որ տասնյակների է հասնում այն հիվանդների թիվը, որոնց բուժումը պետք է կազմակերպել Երևանում՝ շեշտելով՝ Առողջապահության նախարարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով տալիս է այդ մարդկանց ցանկը, սակայն շփումները, Ստեփանյանի խոսքով, դեռևս արդյունք չեն ապահովում, որ անհրաժեշտության դեպքում այդ մարդկանց տեղափոխեն Երևան։
11:35 - 27 դեկտեմբերի, 2022
Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը

Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը

Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը։ Հավաքին ներկա էին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Ելույթ ունեցան մշակույթի ու արվեստի գործիչներ։ Նշվեց, որ այս հավաքը եւս ուղղված է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու արցախահայությանը աջակցություն հայտնելուն։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
20:18 - 26 դեկտեմբերի, 2022
Միջազգային հանրությունը հանգիստ չի ունենալու, քանի դեռ 120․000 մարդ հանգիստ կյանք չունի․Արցախի ՄԻՊ
 |news.am|

Միջազգային հանրությունը հանգիստ չի ունենալու, քանի դեռ 120․000 մարդ հանգիստ կյանք չունի․Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաև «Յունիսեֆի» ղեկավարն է և շատ լավ պետք է հասկանա, որ Արցախում ապրող երեխաները 2 օր շարունակ զրկված էին գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից, տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես են մայրերը երեխաներին մի կերպ տաք ջրով լողացնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ցավալի է, որ 5-րդ օրն է՝ շարունակվում է այս վիճակը, բայց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարից գոնե մեկ մեկնաբանություն չենք ստացել։ Բոլորի իրավունքները կարևոր են, բայց անձամբ ինձ համար շատ ցավալի է, որ մի տեղ հիջաբ հագնելու թեման դարձում են աշխարհով մեկ ու դրա վերաբերյալ հազարավոր հայտարարություններ են լինում, բայց երբ 120․000 մարդու կյանքն է դրված սպառնալիքի տակ, ալարում են անգամ մեկ մեկնաբանություն տալ։ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը ունի այդ առաքելությունը, թող հայաստանյան գրասենյակի ղեկավարը իջնի և ներկայացնի՝ արդյո՞ք պատշաճ կերպով ծանուցվել է այս ամենի մասին։ Բավական է, որ մենք անտեսված լինենք աշխարհի կողմից, կարծես թե աշխարհի վրա Արցախը գոյություն չունի, այս անտեսվածությանը պետք է վերջ դրվի»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ միջազգային հանրության անտաբերությունը Ադրբեջանին դարձնում է անպատժելի։ «Ադրբեջանի կազմում հնարավոր չէ ապահովել որևէ իրավունք կամ անվտանգություն։ Մենք շարունակելու ենք պայքարը մեր իրավունքների համար, պետք է ճնշումը բազմապատկվի, միջազգային հանրությունը պետք է զգա, որ հանգիստ չի ունենալու, մինչև 120․000 մարդ հանգիստ կյանք չունի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։  
17:46 - 16 դեկտեմբերի, 2022
ԵՄ-ից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

 |armenpress.am|

ԵՄ-ից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը, լինելով մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց, իրավունք չունի լռել այն հանցագործությունների մասին, որը իրականացնում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ: Նման տեսակետ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Նա ընդգծեց, որ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների մոտ իր նախաձեռնած ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, մղել գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ «Եվրամիությունը, որն աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց է, ինչքանով որ մենք գիտենք, որովհետև այդպես է ԵՄ-ն ներկայանում աշխարհին, այսօր իրավունք չունի լռել այն հանցագործությունների, այն հանցավոր քաղաքականության մասին, որը վարում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա ընդգծեց՝ Եվրամիությունից ակնկալում են ոչ միայն հայտարարություններ, չեզոքություն, այլ կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը։ «Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ այսօր Արցախում 120 000-ից ավելի մարդ պատանդի կարգավիճակում է հայտնվել Ադրբեջանի քմահաճույքների պատճառով։ Եվրոպական միությունը, որն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, համենայնդեպս, ջանքեր է ներդնում, պետք է հասկանա, որ, չեզոքություն պահելով, ուղղակի նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվեն»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։
17:51 - 15 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Արցախ ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված ակցիաները շարունակվում են։ Արտակ Բեգլարյանի ու Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ մասնակիցները շարունակում են ակցիան ՌԴ դեսպանատան դիմաց։ Այստեղ են նաեւ մի խումբ ուսանողներ, որոնք փակել են դեսպանատան մուտքը։ Գեղամ Ստեփանայնը նշեց, որ կոչով դիմել է ՀՀ եւ Արցախի բոլոր ՄԻՊ-երին՝ շեշտադրելու այն հանգամանքը, որ խոսքը Արցախում ապրող մարդկանց իրավունքներին է վերաբերում։ Ակցիայի մասնակիցներն արդեն եղել են ԱՄՆ, Չինաստանի, ԵՄ դեսպանությունների մոտ եւ հաջորդ կանգառը ՌԴ դեսպանատունն էր։  «Ես կարծում եմ՝ Ռուսաստանի դերակատարումն առավել քան կարեւոր է՝ որպես եռակողմ հայտարարության կողմ, երաշխավոր, որպես Արցախում միջազգային միակ ներկայացվածություն, որպես ՄԱԿ ԱԽ-ում 5 մշտական անդամներից մեկը։ Միջազգային հանրության անդամներից երեւի ոչ մեկն այնքան չի տիրապետում, թե ինչ է կատարվում Արցախում, որքան ՌԴ-ն։ 2 Հազար ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում  Արցախում ապրող 120 հազար մարդու իրավունքները, այդ խախտումները պարբերաբար արձանագրվում են նաեւ ՌԴ ՊՆ տեղեկագրերում։ ՌԴ-ն տեսնում է նաեւ, որ Ադրբեջանը մասնավորապես սկսած 2022-ի փետրվար-մարտ ամիսներից, իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահներին որակազրկելու։ Դրանով նպատակ են հետապնդում նախապատրաստելու, որ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ուժերը հանվեն ԱՐցախից, իսկ Արցախի ժողովուրդը թողնվի առանց անվտանգույան երաշխիքների։ Մենք գտնում ենք, որ ՌԴ-ն իր գործողություններով սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները եւ ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում բնակվող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ես վստահ եմ, որ ՌԴ-ն դա կարող է անել, վստահ եմ՝ ՌԴ-ն դա ուզում է անել եւ ես՝ որպես Արցախի ՄԻՊ, որը շատ հաճախ շփում է ունենում խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, որոնք իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։ Ուզում են նորից դիմել այդ մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որ ամենակարճ ժամանակահատվածում՝ հենց այս պահին, վերականգնվի մայր Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան կապը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանաում, միայն այդ դեպքում է հնարավոր, որ Ադրբեջանը հարգի Արցախի ժողովրդի իրավունքները, կատարի եռակողմ հայտարարության դրույթները։ Արտակ Բեգլարյանը նորից խիստ կարեւորեց օդային հումանիտար միջանցքի տրամադրումը․ «Եթե այս ճանապարհը հիմա փակված է, մենք ունենք տոտալ շրջափակում, այնինչ օդային ճանապարհը կարող է այլընտրանքային միջոց լինեն գոնե հումանիտար բեռների փոխադրման համար, գոնե սուր կարիքների դեպքում մարդկային տեղաշարժի համար»։  Ակցիայի մասնակիցները դեպի ՌԴ դեսպանատուն էլ նետեցին իրենց պատրաստած թղթե ինքնաթիռները՝ ի նշան օդային հումանիտար միջանցքի բացման պահանջի։ Ակցիային մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:  
17:31 - 15 դեկտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրին այդ երկրից իրենց ակնկալիքները |armenpress.am|

Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրին այդ երկրից իրենց ակնկալիքները |armenpress.am|

armenpress.am: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հույս հայտնեց, որ Չինաստանը կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության կարևորությունը: Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց Չինաստանի դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: «Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը և կարևորագույն դերակատարություն ունի աշխարհում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում: Հաշվի առնելով նաև Չինաստանի հետ հայ ժողովրդի պատմական բարեկամական հարաբերությունները և նաև այն հանգամանքը, որ Չինաստանը ևս կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի կայնքի իրավունքի պաշտպանության կարևորագույն հարցը՝ մենք որոշել ենք մեր պատրաստած նամակը փոխանցել նաև Հայաստանում Չինաստանի ներկայացուցչին»,- ասաց Գեղամ Ստեփանյանը: Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. հատկապես սկսած 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից՝ Ադրբեջանը առավել ինտենսիվ կերպով խախտում է հայտարարության գրեթե բոլոր դրույթները: Ըստ նրա՝ որպեսզի Արցախը կարողանա միջազգային հստակ երաշխիքներ ունենալ, անհրաժեշտ է գործարկել ՄԱԿ-ի համապատասխան գործիքակազմը, իսկ դրա համար հարցը պետք է քննարկման առարկա դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և անվտանգության խորհրդի բոլոր անդամները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն: «Այսօր մենք այստեղ ենք տեղեկացնելու Չինաստանի ներկայացուցիչներին, որ Արցախում այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները, և այսօր՝ ձմեռվա այս պայմաններում, 120 հազար մարդ զրկված է ջեռուցման, տաք ջրի հնարավորությունից և այլ կենսական նշանակության պայմաններից: Արցախում այս պահին դադարեցված են դպրոցների, մանկապարտեզների աշխատանքները, դժվարություններով են աշխատում հիվանդանոցները: Այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում, այդ թվում՝ Չինաստանը»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը : Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին Չինաստանի կառավարությանը՝ օգտագործել իր հեղինակությունը և հնարավորությունները Արցախի շուրջ ստեղծված այս աղետալի հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու համար և սատար կանգնել Արցախի ժողովրդին: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
17:23 - 15 դեկտեմբերի, 2022
Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ մասնակիցները թղթե ինքնաթիռներ  նետեցին դեպի ԱՄՆ դեսպանատան տարածք

Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ մասնակիցները թղթե ինքնաթիռներ նետեցին դեպի ԱՄՆ դեսպանատան տարածք

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց։  Ակցիան ցուցարարները սկսեցին ԱՄՆ դեսպանատան մոտից։  Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերով թղթե ինքնաթիռներ պատրաստեցին եւ նետեցին դրանք դեպի ԱՄՆ դեսպանատան տարածք՝ որպես ակցիա, որ միջազգային հանրությունը օդային հումանիտար միջանցք նույնպես բացի Արցախի համար։ Բեգլարյանի խոսքով՝ սա իրենց համար կենսական հարց է։ «Ցամաքային միջանցքից բացի մենք պետք է ունենանք նաեւ օդային միջանցք․ սա միջազգային հանրության պարտավորությունն է․ ոչ միայն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, այլեւ մյուս երկրների՝ հատկապես ՄԱԿ ԱԽ-ի ու մշական 5 անդամների»։ Ակցիայի մասնակիցները ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին հանձնեցին իրենց նամակը։ Արցախի ՄԻՊ-ը փաստաթուղթը հանձնելիս ներկայացուցչին ասաց․ «Հույս ունենք, որ ԱՄՆ-ն կկանգնի մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կողքին ու կպաշտպանի հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի ավելի 120 հազար մարդկանց, եւ կապահովի, որ հայությանը միանալու իր մի հատվածին, որ պատանդի կարգավիճակով գտնվում է հանցագործ Ալիեւի քմահաճույքների ներքո»։  
15:16 - 15 դեկտեմբերի, 2022
Հաջակցություն արցախցիների՝ ակցիաներ կլինեն Երևանում՝ 5 դեսպանատների դիմաց

Հաջակցություն արցախցիների՝ ակցիաներ կլինեն Երևանում՝ 5 դեսպանատների դիմաց

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց․   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝   14:00 ԱՄՆ դեսպանատուն   14:30 Չինաստանի դեսպանատուն   15:30 ԵՄ պատվիրակություն   16:30 Ֆրանսիայի դեսպանատուն   17:00 ՌԴ դեսպանատուն   17:30 ՄԹ դեսպանատուն   Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։   Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։   Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։   Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»,-նշված է գրառման մեջ։ 
12:20 - 15 դեկտեմբերի, 2022
Անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.  Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։ Վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։ Երեկ ժամը 18:00-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը ձմեռվա սաստիկ այս ցրտի պայմաններում՝ կիրառելով հումանիտար աղետ գեներացնելու դեռևս այս տարվա մարտին փորձարկված գործիքը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել է դասապրոցեսը։ Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավոտբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆիանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։ Զուգահեռաբար հայատյացության պրոպագանդան անշեղորեն կատարում է իր խնդիրները՝ վառ պահելով ադրբեջանական հանրության ատելության մակարդակը։ Ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։ Նախորդիվ քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։ Նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ ենք անում գործադրելու հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները։
13:31 - 14 դեկտեմբերի, 2022