Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայում հաստատել են սանիտարական անցաթղթերի գործունեության ընդլայնումը |tert.am| 
|

Ֆրանսիայում հաստատել են սանիտարական անցաթղթերի գործունեության ընդլայնումը |tert.am| |

tert.am: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթի գործողության ընդլայնումը, որը ենթադրում է պատվաստման մասին վկայագրի կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայություն սրճարան և առևտրի կենտրոններ այցելելիս:Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սահմանադրական խորհրդի կողմի սանիտարական անցաթղթի հաստատումը նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից:Նշվում է, որ օրենքն առանց Սահմանադրական խորհրդի հաստատման չի կարող ստորագրվել նախագահի կողմից:Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել է մի շարք սահմանափակումների մասին՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Մասնավորապես, վերջինս հայտնել էր սանիտարական անցաթղթի ներմուծման մասին, ինչը հարուցել է ֆրանսիացիների դժգոհությունը:  
20:52 - 05 օգոստոսի, 2021
Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը |armenpress.am|

Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը |armenpress.am|

armenpress.am: Սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առանչությամբ: «Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին: 
19:30 - 31 հուլիսի, 2021
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը |armenpress.am|

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում`  Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:  Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է վերադառնալ Հայաստան: «Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:
13:02 - 28 հուլիսի, 2021
Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

tert.am: «Լիովին տեղյակ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես,  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Մենք մտքով զինվորների հետք ենք և քաջ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է  ունենում հայ-ադրբեջանական սահմանի վճակի շարունակական վատթարացման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պեղումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում և ընդգծել, որ մտքով նաև Գեղարքունիքում է: Դեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում: «ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը, բայց միևնույն ժամանակ,  դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,- շեշտել է  Ժոնաթան Լաքոտը: Ըստ նրա՝ Մինսկի խմբի շրջանակում շփումներ կան ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի նախևառաջ սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ ներդրում ունենան, իսկ երբ պահը գա  ներդում ունենան նաև քաղաքական գործընթացում: «Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների վիճակն է:  Բնականաբար, մեր մտքում է և մենք չենք մոռանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի որոշ կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետն է»,- նշել է դեսպանը:
12:45 - 28 հուլիսի, 2021
Կորոնավիրուսի դեմ չպատվաստվող ֆրանսիացիները կարող են ազատվել աշխատանքից |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեմ չպատվաստվող ֆրանսիացիները կարող են ազատվել աշխատանքից |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարար Էլիզաբետ Բորնը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց խուսափող աշխատողների պայմանագրերը կարող են սառեցվել և այդ մարդիկ կարող են ազատվել աշխատանքից: «Մենք սահմանել ենք աշխատանքային պայմանագիրը ժամանակավոր դադարեցնելու կարգ այն դեպքում, եթե աշխատողը չի ներկայացնում սանիտարական անցաթուղթ, որոշումը կարող է չեղարկվել , եթե աշխատողը կներկայացնի փաստաթուղթը»,- հայտարարել է նախարար Բորնը: Նրա փոխանցմամբ, «իշխանությունները ցանկանում են կիրառել նոր զենքը՝ վակցինան, խուսափելու համար առավել կոշտ միջոցներից, օրինակ, ինքնամեկուսացման ռեժիմից»: Կառավարությունը ֆրանսիացի աշխատողներին կտրամադրի վճարովի արձակուրդ աշխատանքային ժամերին պատվաստվելու համար: Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցով կառավարության առաջարկած փաթեթին, որն ուղարկվել է Սահմանադրական խորհրդի քննարկմանը: Ֆրանսիայում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ցույցեր պատվաստումների դեմ, բնակիչների մի խումբ պնդում է, որ պատվաստվելու պահանջը խախտում է մարդկանց սահմանադրական իրավքունքները: Ֆրանսիայում պատվաստումը դառնում է պարտադիր բուժաշխատողների, ծերանոցներում աշխատողների, հրշեջների, փրկարարների, ինչպես նաև զինվորականների որոշ խմբերի համար: Պատվաստումներից խուսափողներին կարող են ազատել աշխատանքից, իսկ սահմանված կանոնները խախտողներին կարող են տուգանել մեծ գումարով:
19:55 - 27 հուլիսի, 2021
Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել |tert.am|

Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել |tert.am|

tert.am: Ֆրանսիայում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 160 000 մարդ է մասնակցել երկրի ողջ տարածքում անցկացված շաբաթօրյա ցույցերին:Ինչպես փոխանցել է BBC News-ը, բազմահազարանոց ցույցերի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի առնչությամբ:Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ բախումներ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ: Նշվում է, որ նաև ձերբակալություններ են եղել:Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկն այժմ պատվաստված լինելու մասին երկրի մի շարք շրջաններում պահանջվող «անցաթուղթն» է, որի առկայությամբ միայն մարդիկ կարող են որոշ վայրեր այցելել: Կառավարությունը նման կանոն է սահմանել վիրուսի աննախադեպ աճի տեմպերով պայմանավորված:
17:42 - 25 հուլիսի, 2021
Մակրոնը մեկնաբանել է Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը |tert.am|

Մակրոնը մեկնաբանել է Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը, ազգին միասնության կոչ է արել և ընդգծել է, որ առանց պարտավորությունների ազատություն գոյություն չունի, գրել է ria.ru-ն։ «Ոչ մի ազատություն չի կարող գոյություն ունենալ առանց պարտավորությունների։ Չկա ազատություն, երբ ոչ մի պարտավորություն չունեմ դիմացինիս նկատմամբ: Իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը։ Այն հիմնված է փոխադարձ պարտականությունների վրա։ Եթե դուք չեք ցանկանում պատվաստվել, ապա վաղը կարող եք վարակել ձեր հորը, մորը կամ ինձ։ Ուրեմն, ես կդառնամ ձեր ազատության զոհը, մինչ դուք հնարավորություն ունեիք պաշտպանել ձեզ և ինձ։ Դա ազատություն չէ, դա կոչվում է անպատասխանատվություն և եսասիրություն»,- հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը նաև համախմբման կոչ է արել՝ նշելով, որ հարգալից է վերաբերվում այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեն պատվասանյութերի վերաբերյալ: «Ես հարգում եմ կասկածները։ Կարծում եմ, որ կասկածներին պետք է փարատել համբերությամբ։ Դրա հետ մեկտեղ ես արձանագրում եմ, որ բողոքի ակցիաների ժամանակ կան մարդիկ, որոնք գործում են ոչ ռացիոնալ, ցինիկաբար և մանիպուլյացիաների են դիմում»,- ընդգծել Է Մակրոնը:
16:54 - 25 հուլիսի, 2021
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը  |tert.am|

Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը |tert.am|

tert.am: Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի կիրառումն ընդլայնելու և բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրինագիծը, որում սենատորները որոշ փոփոխություններ են արել:Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն, օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 խորհրդարանական, դեմ՝ 123-ը: Կիրակի օրվա երկրորդ կեսին օրինագիծը պետք է վերանայի խորհրդարանական խառը հանձնաժողովը: Փաստաթուղթը երկու օր առաջ ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը):Բուժանձնակազմի, հրշեջների և տարեցներին խնամող անձանց շրջանում պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը ենթադրում է սանիտարական անցաթղթերի կիրառում, որը կարող է լինել կա՛մ պատվաստման մասին վկայագիր, կա՛մ  կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կա՛մ հիվանդությունը հաղթահարելու մասին տեղեկագիր:Այս անցաթուղթն անհրաժեշտ կլինի սրճարաններ, ռեստորաններ, բուժհաստատություն, ինքնաթիռ և գնացք մտնելու համար: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգստոսի սկզբից:Սենատորների կատարած փոփոխության արդյունքում անցաթուղթ պահանջող վայրերի ցանկից բացառվել են բացօթյա սրճարանները:Փաստաթուղթը մշակվել է կառավարության կողմից՝ հուլիսի 12-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից արդյունքում:
13:08 - 25 հուլիսի, 2021
Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ կատարած իր գրառմանը․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում։ «Ֆեյսբուքում այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն է։ Երկուշաբթիից երեքշաբթի գիշերը, գիշերը 2-ին բոլորը օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է, ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են 4 պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ խաչմերուկը, որ նա եղել է ժամանակին»։ Անդրադառնալով 44-oրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դերին և կարծիքներին, որ ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները, դեսպանը նշել է, որ պետք է հայացք նետել ներկա իրողություններին․ «Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթացը»։  Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցությանը, Լաքոտը նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։
11:55 - 23 հուլիսի, 2021
Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։ Հուշագրի նպատակն է ապահովել համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։ Նախարարի պաշտոնակատարն ու ռեկտորը կարևորել են համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունն ու վստահություն հայտնել, որ Ֆրանսիական համալսարանն իր մարդկային որակյալ ռեսուրսով կդառնա Արդարադատության նախարարության բարեփոխումների մի մասնիկը։ Միջոցառման ավարտին ռեկտոր Վենարը հանդիպել է նաև Արդարադատության նախարարությունում ներկայում աշխատող Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նախարարության ներկայացուցիչների հանդիպումներ համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, դասախոսություններ՝ նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական միջոցառումներ, կազմակերպել նախարարության ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել նախարարության տարբեր միջոցառումներում, ծրագրերում, համալսարանի ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով ընդգրկել նախարարության գիտնական-մասնագետների՝ որպես դասախոսներ, ինչպես նաև օգտագործել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական ռեսուրսները նախարարության կողմից իրականացվող միջոցառումներում, ապահովել Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը Նախարարության ստորաբաժանումներում և այլն։
10:10 - 23 հուլիսի, 2021
Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: «Ֆրանսիան խորապես ցավում է այն միակողմանի քայլի համար, որը համաձայնեցված չէր և համարվում է սադրանք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ նման հայտարարությունները խաթարում են վստահության վերականգնման գործընթացը, որն անհրաժեշտ է կիպրական հարցի արդար ու տևական լուծման նպատակով բանակցությունների վերսկսման համար: Իր այցի շրջանակում Էրդողանը պաշտպանել էր երկու պետության՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության գոյության գաղափարը՝ որպես կիպրական հարցի լուծում: Նա նաև ողջունել էր թուրքական կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում Վարոշա քաղաքի վերաբացման մասին որոշումը:
22:33 - 21 հուլիսի, 2021
Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին, անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին

Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին, անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս տիկին Նատալի Լուազոյի իր շնորհակալությունն է հայտնել  Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին մշտական ջերմ վերաբերմունքի, համավարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերված զորակցության և աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներին, Արցախի ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելության կեղծման ձգտումներին։ Խոսվել է առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև տեղահանված արցախցի ընտանիքներին ի նպաստ Հայոց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր է համարել միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը և առավելագույն ջանքերի գործադրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ, նպաստելու առկա խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։
21:48 - 20 հուլիսի, 2021
Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին

Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:   Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ:  «Կարևոր եմ  համարում բանաձևում ընդգրկված կոչը Թուրքիային՝ ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար ոչ միայն պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր է, այլև  մեր ընթացիկ իրադրության ճիշտ գնահատման և մեկնաբանության շատ կարևոր բաղադրիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքից և հավելել, որ դրանք ստացել են դինամիկ բնույթ:  «Հունիսին ես Բրյուսելում հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որից հետո տեղի ունեցավ Օլիվեր Վարհեի այցը Հայաստան, որտեղ, ըստ էության, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան, որի ընթացքում ավելի կոնկրետացրեցինք մեր համագործակցության ծրագրերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետի պաշտոնակատարն առանձնահատուկ ընդգծել է նաև Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը: «Մենք հպարտանում ենք այդ հարաբերություններով, և ասում ենք, որ ֆրանս-հայկական հարաբերություններն ունեն առանձնաշնորհյալ բնույթ: Հունիսի 1-ին շատ կարևոր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և, իհարկե, կարծում ենք, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը պիտի առաջնահերթություն լինի մեր օրակարգում: Բարձր եմ գնահատում նաև այն դերակատարումը և շահագրգիռ մասնակցությունը, որ Ֆրանսիայի նախագահն ունենում է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերի կառուցողական լուծման գործում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:  Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Դուք ցույց տվեցիք, որ ժողովրդավարությունը ձեր կարևորագույն  արժեքն է: Սա առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը: Ես այստեղ գալիս եմ, որպես Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ, մասնավորապես՝ խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, բայց նաև ինչպես ֆրանսուհի, նախագահ Մակրոնի կառավարության անդամ, որը, բնականաբար, տեղյակ է իմ այցի մասին: Շատ եմ պայքարել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հիշեցնի Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ապագան կառուցել, եթե չենք ճանաչում անցյալը: Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ինչպես շատ այլ ֆրանսիացի խորհրդարանականներ»,- ասել է Նատալի Լուազոն:  Նա նշել է, որ որպես Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ՝ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ կարող է ավելին անել Եվրամիությունն օգնելու, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա և լիցքաթափվի: «Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք, արդյոք հնարավոր է շարունակել ականազերծման աշխատանքները, արդյոք հնարավոր է շարունակել օգնել տեղահանված անձանց, ինչն արդեն իսկ անում է Եվրամիության պատվիրակությունը և ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին, վերջինն ընդամենը երեկ էր տեղի ունեցել»,- նշել է Նատալի Լուազոն:  Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը: «Կուզեի այս հարցով էլ իմանալ՝ արդյոք կան  բաներ, որ կարող ենք անել, որպեսզի դյուրացնենք այդ մուտքը և ապահովենք ժառանգության պահպանումը: Քիչ առաջ հիշատակեցիք հանձնաժողովի նախագահի այցը, փատորեն Դուք ընդունեցիք նրան, հանձնակատարին և հիմա արդեն խորհրդարանի պատվիրակությանն եք ընդունում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը գտնվում է Եվրամիության ուշադրության կենտրոնում: Կուզեի իմանալ՝ որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք Եվրամիությունն ավելի մեծ ներկայություն ունենար, որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք ավելի շատ ֆրանսիական ներկայություն տեսնել»,- նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տիկին Լուազոն համարվում է Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամը և նշել. «Դուք պաշտպանում եք ճշմարտությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինչն առանձնակի կշիռ է տալիս Ձեր գործունեությանը:
21:22 - 20 հուլիսի, 2021