tert.am: Ֆրանսիայում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 160 000 մարդ է մասնակցել երկրի ողջ տարածքում անցկացված շաբաթօրյա ցույցերին:
Ինչպես փոխանցել է BBC News-ը, բազմահազարանոց ցույցերի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի առնչությամբ:
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ բախումներ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ: Նշվում է, որ նաև ձերբակալություններ են եղել:
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկն այժմ պատվաստված լինելու մասին երկրի մի շարք շրջաններում պահանջվող «անցաթուղթն» է, որի առկայությամբ միայն մարդիկ կարող են որոշ վայրեր այցելել: Կառավարությունը նման կանոն է սահմանել վիրուսի աննախադեպ աճի տեմպերով պայմանավորված:
comment.count (0)