Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Հուլիսի 12-ից մինչեւ այս գիշեր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը խիստ լարված էր։ Նշյալ օրը՝ կեսօրից, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սկսել Հայաստանի ուղղությամբ։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ զրուցել ենք խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։ - Պարո՛ն Ավետիսյան, քննադատություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ը չի արել այն, ինչ պարտավոր էր անել, ուշացրել է հայտարարությունը եւ կամ հայտարարությունն, ըստ էության, ոչինչ չասող էր։ Ընդ որում՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու ՀԱՊԿ-ի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՀԱՊԿ-ի անդամ է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբնությունը՝ ի՞նչ ասելիք ուներ վերջինիս արձագանքը, դրա մեսիջը տվե՞ց այն, ինչ պետք է տար։ - Նախեւառաջ՝ մենք մի կարեւոր բան պետք է արձանագրենք՝ ընդհանրապես հայոց պատմության, անկախության համար․ մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք բացառապես մեր Զինված ուժերի վրա՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քեզնից դուրս փրկության փնտրտուքները սխալ են։ Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգում կարեւոր օղակ է, եւ օպերատիվ պատասխանի որոշակիությունը շատ կարեւոր է։ Դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն, ի վերջո, հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակից երկիր է, եւ սա պետք է ընդունել որպես առաջնային զգուշացում կամ նախազգուշացում։ Մնացած ընթացակարգային առումով՝ ինչ կարելի է սպասել, մենք պետք է մի քիչ ավելի հաշվարկային լինենք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ օգնությունը կամ դատապարտումը։ Իհարկե, Ադրբեջանն ինչ-որ առումով փորձ է արել իր ունեցած կապերից օգտվել, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որպես այդպիսին, չի վիժեցրել։ Եւ սա կարելի է արձանագրել որպես որոշակիորեն դրական քայլ։ - Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում ասված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա՝ Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:Եթե չեմ սխալվում՝ այս օժանդակությունը ցուցաբերվելու է այն պարագայում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունն անձամբ դիմի։  - Այո, եւ մենք մեր ՀԱՊԿ-ի գործընկերներին դիմել ենք, բայց պահանջով, որ անպայմանորեն արձանագրվի, որ այսպիսի միջադեպ է տեղի ունենում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, որ ագրեսիայի դրսեւորում կա, եւ դա արձանագրվել է։ Մենք չենք դիմել, որ մեզ օգնեն․ ի փառս մեր զինվորականների՝ մենք բացարձակ տիրապետում ենք իրավիճակին եւ մենք ենք թելադրող դիրքում։ - Այսինքն՝ Հայաստանն այս պահին ամենեւին էլ կարիք չունի դիմել այդ օժանդակության՝ ներառյալ ռազմական օգնության համար։ - Բացառվում է։ Այս պահին մենք նման օժանդակության կարիք չունենք։ - Թուրքիայի ֆակտորին անդրադառնանք․ այս պետությունն ամեն ձեւ ձգտում է խառնվել իրավիճակին։ Թուրքիան, կարծես թե, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերի ամենամեծ սպառնալիքն է՝ թե՛ որպես Թուրքիա, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ՀԱՊԿ-ն, ըստ էության, թուրքական կողմի հայտարարությունների մասին չխոսեց։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս դիրքորոշումը։ - Եկեք տարանջատենք մի քանի բան․ Թուրքիան, որպես այդպիսին, այո, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց վերջին տարիների զարգացումը եւ առանձին օպերացիաների իրականացումը ցուցադրում են, որ Թուրքիան բացառապես իր շահերն է հետապնդում եւ կաշկանդված չէ ՆԱՏՕ-ով։ Եւ թե՛ Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումները, թե՛ հետագա առճակատումները Սիրիայում՝ Ռուսաստանի հետ, Լիբիայում իրենց քաղաքականությունը, հստակ ցուցադրում են, որ այս պետությունը վաղուց կաշկանդված չէ, հանդես չի գալիս որպես ՆԱՏՕ-ի քաղաքականության վարող։ Ինքն իր քաղաքականությունն է վարում՝ ունենալով ՆԱՏՕ-ի պայմանագիրը։ Այս պարագայում՝ նաեւ շատ կարեւոր է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը իրապես թիրախավորված էր, չնայած երկիրը չէր նշում, բայց շեշտում էր, որ Մինսկի խմբի անդամ երկիրը իրավուք չունի ռազմական էսկալացիայի ժամանակ որեւէ կողմին ուղիղ աջակցություն խոստանալ, հատկապես, որ դա կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը։ Այս խոսքերը ուղղված էին բացառապես Թուրքիային։ Բայց, էլի եմ կրկնում, ամենակարեւորն այն է, որ մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար։ Եւ Թուրքիայի ու Ադրբեջանի այս ընդհանուր ջղաձգումները, ի դեպ, որոշակիորեն պայմանավորված են իրենց ներքաղաքական օրակարգերով։ - Երեկ էլ Բաքվում բողոքի բազմահազարանոց ցույցեր էին, եւ սա կարծես վերջին տասնամյակներում առաջին նման ակցիան էր։ Չնայած տեղի ղեկավարությունը սկզբում բուռն չարձագանքեց կատարվողին, բայց հետո ջրցաններով ու մահակներով ցրեց ցուցարարներին։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում զարգացումներն ուղղակիորեն իրենց դեմ շրջվեն։ - Այո, եւ երկու կարեւոր եզրակացություն պետք է ունենանք․ նախ՝ այդ ցույցն արձանագրում է հայկական Զինված ուժերի եւ Հայաստանի հաղթանակը․ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ այդ մարդիկ հասկացել են՝ իրավիճակը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ այդ հասարակությունը ռազմատենչ է, հետեւաբար, մենք մեր անվտանգությանը պետք է ապավեն լինենք։ Երրորդիվ՝ իհարկե, մեծ ճնշում կա կառավարության վրա։ Եւ թեեւ դեռ ամբողջական վերլուծություներ չկան, բայց ենթադրաբար, այդ ամենը սկզբնական շրջանում ձեռնտու էր Բաքվի կառավարող կլանին, հետո իրենք հասկացան, որ սա կարող է վերաճել ավելի լուրջ պայքարի, եւ այդ մարդկանց ցրեցին։ - Պարոն Ավետիսյան, հիմա միջազգային կառույցների ներկայացուցիչների, մի քանի երկրների պաշտոնյաների հայտարարությունները թո՞ւյլ են տալիս եզրակացնել, որ միջազգային հանրության համար ակնհայտ է եւ հստակ, որ Ադրբեջանն է հրահրում այս իրադրությունը։ - Մենք կարող ենք այդպիսի ենթադրություն անել, այո։ Այս ընթացքում երկու տեսակի հայտարարություններ են եղել․ առաջինը՝ դիվանագիտական քողով․ երկու կողմերին են կոչ անում, սրանք հիմնականում միջազգային կառույցներից եկող արձագանքներն են, եւ այդ կառույցներից այս պահին այլ արձագանք սպասել հնարավոր չէ, դեռ փաստագրական տվյալներ պետք է ներկայացվեն նրանց։ Եւ երկրորդը՝ մենք նկատեցինք, որ նաեւ կարեւոր պետության ներկայացուցիչներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, Ադրբեջանին ուղիղ դատապարտող հայտարարություններ եղան, արդեն նաեւ Կիպրոսից, Շվեդիայից, Գվատեմալայից, Իսպանիայից։ Եւ սա շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերման տեսանկյունից։ Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են, բայց այս ուղղությամբ մենք դեռ պետք է շարժվենք։  - Այսինքն՝ մեր կոմունիկացիան այս առումով ստացվում է միջազգային հանրության հետ։ - Այո, այն աշխատանքը, որ արվել է այս մեկուկես տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ, հանդիպումները, քննարկումները, համատեղ քայլերը, բերում են այն պտուղները, որոնք այս պահին պետք են։ Եւ այս կարեւոր հաջողության վրա դեռ երկար անելիքներ կան։ Ինֆորմացիոն դաշտի առումով եւս էլ ավելի շատ ջանք է պետք ներդնել։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 15 հուլիսի, 2020
Մարուքյանը Բահրեյն-ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է իրավիճակը

Մարուքյանը Բահրեյն-ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է իրավիճակը

Էդմոն Մարուքյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Բահրեյն խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ դիմել է Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին՝ հետեւյալ հաղորդագրությամբ. «Կարեւոր եմ համարում Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայի մասին: Ի հետեւանք Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակ հնչող ռազմատենչ հռետորաբանությանը՝ ադրբեջանական զինվորների մի խումբ հուլիսի 12-ին փորձ է կատարել խախտել Հայաստանի սահմանը, սակայն հետ է մղվել: Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը՝ կիրառելով ծանր հրետանի, տանկեր, անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական այլ տեխնիկա: Ադրբեջանական զինված ուժերի այս անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն առաջացնում է լրացուցիչ լարվածություն եւ խաթարում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Նմանօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տառի եւ ոգու խստագույն խախտում եւ ուղղակիորեն հակասում առողջապահական մեծամասշտաբ ճգնաժամը կանխելու նպատակով աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին: Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետերից յոթ անգամ կրակել են հայկական Չինարի գյուղի ուղղությամբ: Այնուհետեւ ադրբեջանական ուժերը նույն ուղղությամբ արձակել են եւս երեք արկ՝ 120մմ տրամաչափի ականանետից: Արկերից մեկն ընկել է տան վրա, մյուս երկուսը՝ տան այգում: Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ ադրբեջանական ղեկավարության եւ իրենց դաշնակից երկրի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։ Հուսով ենք, որ Բահրեյնի բարեկամական ժողովուրդն օբյեկտիվորեն կգնահատի իրավիճակն ու կարձագանքի մեր նամակին։
18:28 - 15 հուլիսի, 2020
Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան |civilnet.am|

Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան |civilnet.am|

civilnet.am: Երևանը մտադիր չէ դիմել Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով․ առկա սպառազինությունները բավարար են երկրի անվտանգության ապահովման համար: Այդ մասին «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարումների անհրաժեշտություն չկա», - ասել է նա՝ պատասխանլով հարցին՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճի հետևանքով դիմելո՞ւ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով: «Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զարգանում է, կան պարտավորություններ և պայմանագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք կան և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, այդ ամենը լիովին բավարար է մեր երկրի անվտանգության ապահովման համար: Այնպես որ, այսօր լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,- ընդգծել է դեսպան Տողանյանը:
18:24 - 15 հուլիսի, 2020
Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ

Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Նոր ժողովրդավարության» պատգամավոր Կոնստանտինոս Պ. Գյուլեքասի հայտարարությունը. «Ինչպես Հունաստանը և Կիպրոսը շարունակաբար դիմադրում են թուրքական ագրեսիվ սադրանքներին, այնպես էլ այլ երկրներ, ինչպիսին է Հայաստանը, նմանատիպ ճնշման է ենթարկվում Անկարայի կողմից, որը բերում է կովկասյան տարածաշրջանում ագրեսիվ գործողությունների, նրանց սահմանների վրա հարձակումների, հրադադարի ռեժիմի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման: Եվ, փաստորեն, սրանք այն երկրներ են, որոնք անցյալում առերեսվել են թուրքական քաղաքականության կողմից իրականացված ողբերգական գործողությունների հետ, ինչպես որ հայերը, որոնք Թուրքիայի այն ժամանակվա վարչակազմի կողմից ենթարկվեցին ցեղասպանության և դրան նույն ոճրագործների կողմից հաջորդեց Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները:Մենք դատապարտում ենք Թուրքիայի այս ապակայունացնող գործողությունները, որոնք դեմ են ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը, որն աշխատում է բոլոր տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության համար, և ոչ թե լարվածություն հրահրելու և ռազմական գործողությունները շարունակելու»:
18:04 - 15 հուլիսի, 2020
Այսօր, երբ կորոնավիրուսի համավարակը աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել, Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածության օջախ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին

Այսօր, երբ կորոնավիրուսի համավարակը աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել, Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածության օջախ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով:«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- այսօր նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած մեր զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին՝ հաստատակամություն և տոկունություն։Նախագահ Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին: Բարձր կոչումների արժանացած զինվորականներին նախագահը հանձնել է գեներալական ուսադիրները և մաղթել հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու ծառայության մեջ: «Դուք գեներալի կոչման եք արժանացել անցած երկար ու դժվարին ճանապարհի համար,- նշել է Հանրապետության նախագահը: -2020 թվականի հուլիսի 12-ից հետո մենք կրկին այլ կերպ ենք ընկալում զինվորականի ու հայրենիքի պաշտպանի դերը, նրանց աշխատանքն ու ծառայությունը, հայրենիքի համար կյանքը նվիրաբերելու նրանց պատրաստակամությունը։ Եվ դուք նրանցից մեկն եք: Դուք ձեր կոչումները ստանում եք մեր հայրենիքի համար բարդ օրերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել մեր պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ։ Դրանք ռազմական ագրեսիայի բացահայտ փորձեր են, որոնք դատապարտված են անփառունակ վախճանի»։ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ ագրեսիան թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ։ Անշուշտ, իրավիճակը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Չնայած մենք նախահարձակ չենք, սակայն մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում»։ Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ մեր բանակը խաղաղության բանակ է, մեր զինվորը խաղաղարար է ու խաղաղապահ։ Բայց նրանք ցանկացած պահի պատրաստ են և կարող են հաղթել թե՛ ցանկացած մարտում, թե՛ պատերազմում։ «Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն,- ասել է Արմեն Սարգսյանը։ -Հայաստանի համար թանկ է իր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր թիզ հողը։ Մենք պատրաստ ենք և ի զորու ենք պաշտպանել մեզ, մեր տարածքները։ Մենք շարունակելու ենք հաղթել, որովհետև ունենք խիզախ զինվոր, խիզախ սպա, խիզախ գեներալ և հաղթական բանակ։ Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է»։ Վերստին ընդգծելով, որ բանակը մեր հաղթանակների հիմնական գրավականն է, նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն: «Եվ ամենակարևորը. մենք պետք է լինենք միասնական, համախմբված: Հուլիսի 12-ից ի վեր ավելի ու ավելի է գիտակցվում ազգային միասնության անհրաժեշտությունը»: Դիմելով նորընծա գեներալներին՝ նախագահն ասել է, որ, վստահաբար, նրանք մեկ անգամ չէ, որ զգացել են միասնության ուժը: «Հիմնվելով ձեր օրինակի վրա՝ պարտքս եմ համարում կրկին կոչով դիմելու մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում, նրանց, ովքեր մասնակցում են մեր կյանքին, նաև նրանց, ովքեր ակտիվորեն օգտագործում են վիրտուալ աշխարհը. մեր սահմանին կանգնած զինվորին, սպային ու գեներալին անհրաժեշտ է իր թիկունքում զգալ մեր ազգային միասնությունը, համախմբվածությունը, մեր ազգային ոգու ուժը,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Ես խնդրում եմ այս դժվարին պահերին լինել հանդուրժող և զուսպ: Պետք է ձեռնպահ մնալ միմյանց թիրախավորելուց, քաղաքական հակառակորդներ կամ անձնական թշնամիներ փնտրելուց, միմյանց վիրավորելուց: Պետք է հիշենք, որ հանուն հայրենիքի անվտանգության՝ վաղը կարող ենք լինել նույն խրամատի մեջ, կողք- կողքի: Մեր պատմության բոլոր դժվարին պահերին մի կողմ ենք դրել մեր տարաձայնությունները, դարձել մի բռունցք: Այդպես եղել է և՛ Սարդարապատի ճակատամարտում, և՛ 1990-ականների սկզբին, երբ համախմբվելով, ստեղծեցինք տարածաշրջանի ամենահզոր բանակը և հաղթանակներ տարանք: Այդպես է եղել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Սփյուռքից մինչև Արցախ, Հայաստան բոլորս մեկ էինք, քանի որ գիտեինք՝ այս պահին ունենք մեկ խնդիր՝ հայրենիքի պաշտպանությունը: Այդպես էինք երկու տարի առաջ, երբ 2018 թվականի ապրիլին, չնայած Հայաստանում բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, ապրիլի 24-ին և 25-ին մի կողմ թողեցին մեր տարաձայնությունները և ցույց տվեցինք աշխարհին, որ կարող ենք լինել տարբեր, բայց ապրիլի 24-ին՝ մեր ազգային ողբերգության օրը, հանդես գալ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ: Այդպես է և այսօր: Այս պահին ես ուզում եմ օգտագործել առիթը և իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ և՛ Ազգային Ժողովում և դրանից դուրս, և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր, որովհետև նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր հայտարարել է, որ այս պահին պետք է մի կողմ դնել մեր տարաձայնությունները և միավորվել, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին»: Բարձրաստիճան զինվորականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին և հավաստիացրել, որ պատրաստ են լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ իրենց ողջ կարողություններն ու գիտելիքը, փորձը և հմտությունները շարունակելով ծառայեցնել Հայրենիքին:
17:54 - 15 հուլիսի, 2020
Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Բելառուսի ԱԺ ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխին ներկայացրել է վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Տեսակապով զրուցեցի Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ»,- գրել է Ռուբինյանը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները:
17:48 - 15 հուլիսի, 2020
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը |azatutyun.am|

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են եղել նաև երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող այլ հարցեր։ «Ռուսական կողմը նշել է, որ շահագրգռված է Հայաստանի կայուն և ժողովրդավար զարգացմամբ, երկկողմ ռազմավարական հարաբերությունների հաստատուն խորացմամբ, ի հայտ եկող խնդիրների փոխշահավետ ու կառուցողական կարգավորմամբ, ինչը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների դաշնակցային հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:
16:28 - 15 հուլիսի, 2020
Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |civilnet.am|

Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով․ լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ես՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների կողմից»,- ասել է սենատորը: Նրա խոսքով, Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը», - ասել է նա: Սենատորը նշել է, որ դիվանագիտական գծով ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։ Բացի այդ, խորհրդարանական գծով նույնպես ջանքեր են գործադրվում։ «Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակից։ Կանենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք լարվածության և ռազմական գործողությունների սրումը», - ընդգծել է Մատվիենկոն: Ըստ նրա՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ:
16:19 - 15 հուլիսի, 2020
Տավուշում զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվեցին

Տավուշում զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդություններն ու ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը: Համապատասխան հրամանագրերում ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի ԷԼԲԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաս¬տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
14:27 - 15 հուլիսի, 2020
Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում. Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում. Մարուքյան

Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում:Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ֊որ առավելություն ձեռք բերել և դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար: Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։Այժմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջև, երկուսն էլ՝ հղի իշխանության տապալման վտանգով: Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան: Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի և աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կարծես՝ ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։ Ելքը կայանում է նրանում, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը և ներողություն հայցի և՛ իր ժողովորդից, և՛ հայ ժողովրդից: Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է: Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»:
14:16 - 15 հուլիսի, 2020
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

shantnews.am: «Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց  պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը: Ուզենք, թե չուզենք, դա  փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում  դա տեսնել, չի  ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի  ժամանակ ասել է Արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ  Քոչարյանը: Խոսելով միջազգային կառույցների արձագանքի մասին՝ նկատել է.«Ես  կարծում եմ՝ միջազգային հանրությունը միշտ նույն կերպ է արձագանքում՝ պահպանել հրադադադարի ռեժիմը, կոչ հանդարտության, կարծում եմ, որ  ռազմական լուծում այս  հարցում գոյություն չունի: Պետք է գտնել հարթակ բանակցային գործընթացի  համար: Լուծումներ պետք է գտնվեն, որոնք կբավարարեն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Քոչարյանը:
13:53 - 15 հուլիսի, 2020