Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները
17:48 - 15 հուլիսի, 2020

Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Բելառուսի ԱԺ ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխին ներկայացրել է վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տեսակապով զրուցեցի Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ»,- գրել է Ռուբինյանը:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել