Հրադադարը պետք է հարգվի՝ վստահության մթնոլորտի ձևավորման համար․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ջերմուկում էր 
 |factor.am|
13:25 - 28 ապրիլի, 2023

Հրադադարը պետք է հարգվի՝ վստահության մթնոլորտի ձևավորման համար․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ջերմուկում էր |factor.am|

factor.am: Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այսօր Ջերմուկ կատարած այցից հետո թվիթերյան գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։

«Ջերմուկում՝ ԵՄ դիտորդական առաքելության հետ։ Եվրամիությունն օգնում է թուլացնել լարվածությունը և կառուցել խաղաղության հեռանկարներ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը պետք է հարգվի՝ վստահության մթնոլորտ ձևավորելու համար»,- գրել է Կոլոննան։

Հավելենք, որ Ջերմուկ այցի ընթացքում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել