Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ
 |factor.am|
15:46 - 19 հունիսի, 2025

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պլանավորում են հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչը կարող է դիվանագիտական ​​առաջընթաց լինել Իսրայելի կողմից հինգօրյա ռմբակոծություններից հետո, գրում է The Guradian-ը։

Հանդիպումը պետք է տեղի ունենա Ժնևում ուրբաթ օրը, սակայն Թեհրանի կողմից վերջնական հաստատում դեռևս չկա։ Արաղչին այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի երեք ԱԳ նախարարների հետ, սակայն մինչ օրս հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ՝ պնդելով, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա հաստատվել են ԱՄՆ-ի կողմից: Արաղչին ասել է, որ անհնար է հանդիպել Ուիթկոֆի հետ, քանի դեռ իրանցիները հարձակման են ենթարկվում Իսրայելի կողմից: Մինչև Ժնևի նախատեսված հանդիպումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լուծմանը» նվիրված քննարկումների համար։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը։

Ուրբաթ օրվա բանակցությունների էությունը, որոնք կհամակարգվեն ԱՄՆ-ի հետ, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես է Իրանը պատրաստ կրճատել կամ փակել իր միջուկային ծրագիրը։ Չորեքշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Արաղչին ասել է, որ Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակով՝ հավելելով. «Իրանը գործով ապացուցել է այն, ինչի մասին միշտ հրապարակավ պարտավորվել է. մենք երբեք չենք ձգտել և երբեք չենք ձգտի միջուկային զենքի»։ Նա գրել է, որ բացառությամբ Իսրայելի հետ բանակցությունների՝ Իրանը «շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը։

«Ինչպես նախկինում, մենք լուրջ ենք և մեր հայացքները ուղղված են առաջ»-նշել է նա։

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դիվանագիտությունը շատ ավելի է դժվարացրել սոցիալական ցանցերում մի շարք գրառումներով, որոնցում պահանջ է հնչում Իրանի անվերապահ կապիտուլյացիայի և կոչ է արվում տարհանել 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրան քաղաքը։ Ի տարբերություն դրա, ֆրանսիացիները, բրիտանացիները և գերմանացիները կոչ են արել տեղ հատկացնել դիվանագիտությանը և լարվածության թուլացման։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել