Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին |armenpress.am|
15:49 - 06 մայիսի, 2023

Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում:

Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հղում անելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, նշելով որ խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության վեց հիմնական ուղիների մասին է:

Ըստ աղբյուրի՝ դիտարկումն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Միութենական պետության տարածք մուտքի հետ կապված վավերացված համաձայնագրի կատարման նախապատրաստման շրջանակներում:

Ինչպես նշել են  մամուլի ծառայությունից, կարող են իրականացվել մարդկանց  և տրանսպորտային միջոցների ստուգումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել