Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի ընտրություններին․Պեսկով
 |factor.am|
15:34 - 15 մայիսի, 2023

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի ընտրություններին․Պեսկով |factor.am|

factor.am: «Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում այս օրերին Թուրքիայից եկող լուրերին, որտեղ նախօրեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ էին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ ու ուշադրությամբ ենք հետևում այն նորություններին, որոնք այս օրերին գալիս են Թուրքիայից։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ու կվերաբերվենք թուրքական ժողովրդի ընտրությանը։ Սակայն ցանկացած դեպքում մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, խորանալու ու ընդլայնվելու»,-ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ «Մոսկվայի և Անկարայի համագործակցությունն, իսկապես, փոխշահավետ է և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին»։

Պեսկովի խոսքով՝ Թուրքիան ուժեղ ինքնիշխան երկիր է, որն ի վիճակի է ապահովել թափանցիկ ընտրություններ և կանխել անօրինական գործողությունները։

Հավելենք,որ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ՌԴ-ին մեղադրել էր երկրի ընտրություններին կեղծ տեսանյութերի միջոցով միջամտելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել