Հունաստանի վարչապետի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում
 |azatutyun.am|
12:11 - 22 մայիսի, 2023

Հունաստանի վարչապետի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում |azatutyun.am|

azatutyun.am: Աջ ազատական «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որ գլխավորում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղթեց կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում ՝ ստանալով ձայների 40,8 տոկոսը: Կուսակցությունը 145 մանդատ ապահովեց Հունաստանի 300-տեղանոց խորհրդարանում։

Ձախ «Սիրիզա» կուսակցությունը, որին Միցոտակիսի կուսակցությունը հեռացրեց իշխանությունից վերջին ընտրություններում, այս անգամ հավաքեց ձայների ընդամենը 20,1 տոկոսը։

Հարվարդի շրջանավարտ և նախկին ֆինանսիստ 55-ամյա Կիրիակոս Միցոտակիսը հույն ընտրողների շրջանում վստահություն է ձեռք բերել մասնավորապես ապահովելով արագ տնտեսական վերականգնում համաճարակից հետո՝ 2021 թվականին 8,3 տոկոս աճ և 5,9 տոկոս աճ անցյալ տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել