Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը․ ՀՀ ԱԳՆ
12:55 - 03 հունիսի, 2023

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը։

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Հնդկաստանում բախվել են երկու գնացքներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զովհել է 288 մարդ, ևս 850-ը՝ վիրավորվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել