Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց դատարանի դահլիճից ազատ արձակվեց
 |armeniasputnik.am|
15:48 - 09 հունիսի, 2023

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց դատարանի դահլիճից ազատ արձակվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Դատարանը որոշեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյան)՝ 191 հոդվածի հատկանիշներով (առևանգում): Դատարանը վճռեց՝ 4 տարի ժամկետով ազատազրկել Հակոբյանին, սակայն որոշեց պայմանականորեն չկիրառել այն և նշանակեց 1 տարի փորձաշրջան:

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։

Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել