Կանզասի նահանգապետ Լորա Քելին Երևանում է
17:24 - 21 հունիսի, 2023

Կանզասի նահանգապետ Լորա Քելին Երևանում է

ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին Երևանում։

«Նահանգապետ Քելին Հայաստան է ժամանել՝ մասնակցելու նահանգային գործընկերության նախաձեռնության շրջանակում Կանզասի և Հայաստանի միջև փոխգործակցության ծրագրի 20-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումներին։

Կանզաս նահանգի և Հայաստանի միջև փոխգործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու նպատակով նահանգապետ Քելին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, զինված ուժերի ներկայացուցիչների, գործարար համայնքի հետ և կայցելի Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել