Այս տարի հայ հիմնադիրներ ունեցող Intent.ai ընկերությունը Sevan Startup Summit-ի թվային նորարարության գործընկերն էր։
Intent.ai-ը գովազդային հարթակ է, որը հնարավորութուն է տալիս շատ բարձր ճշգրտությամբ թիրախավորել ցանկալի լսարանը։ Բարձր ճշգրտությունն ապահովվում է տելեկոմ օպերատորների հետ համագործակցության և նրանց մոտ առկա տվյալների ապանձնավորված օգտագործման շնորհիվ։
Ընկերության հիմնադիր Ալեքսանդր Եսայանը, տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանը և գործառնական տնօրեն Ջուլիա Թումասյանը Infocom-ին պատմել են Sevan Startup Summit-ի հետ համագործակցության, ընկերության առաջարկած տեխնոլոգիական լուծումների ու մրցակիցների հանդեպ առավելության, նորարարական տեխնոլոգիայի և միջազգային շուկա դուրս գալու առաջիկա ծրագրերի մասին։
comment.count (0)