«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

19:36 - 09 հունվարի, 2025

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։

Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։

Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։

Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել