armenpress.am: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից, Կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ելույթ են ունեցել 55 կգ քաշային կարգում։
2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք է ստացել և ավարտել ելույթը` ստանալով զրո։
Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը նշած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 190 կգ (83+107) արդյունք ու գրավել 6-րդ տեղը։
Երկամարտի 203 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել Թայպեյի ներկայացուցիչ Չեն-Գուան Լինգը։
Հայաստանի կանանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ)։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։
comment.count (0)