ՀՀ նախագահի հրամանագրերով Հայաստանը երեք հանապետություններում նոր դեսպաններ կունենա։
Քենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սահակ Սարգսյանը։ (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան ռազմական բարեխնամ ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)։
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանն էլ համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սաուդյան Արաբիայի Թագավորությունում (նստավայրը՝ Աբու Դաբի)։
comment.count (0)