Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ
 |armeniasputnik.am|
20:40 - 11 հոկտեմբերի, 2023

Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը։
 
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր սկսվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նախնական դատալսումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9–ին դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
 
«Սույն գործով մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով մինչև 2024 թվականի հունվարի 15–ը»,–ասաց դատավորը։
 
Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ներկա և նախկին պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Լիլիթ Գալստյանը, Էլինար Վարդանյանը, Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև` Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նրանք բոլորն առանձին–առանձին ներկայացրին իրենց հիմնավորումները, թե ինչու են որոշել ՀՀԿ փոխնախագահի համար երաշխավոր լինել։
 
Դատավորը նրանց հիշեցրեց` եթե Արմեն Աշոտյանը խախտի երաշխավորագրերով սահմանված պարտավորությունները, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև հենց երաշխավորողները։
 
Աշոտյանի փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ ևս երեք երաշխավոր, որոնք այս պահին դատարանում չեն, պատրաստ են տեսակապով հիմնավորեն իրենց երաշխավորագրերը։ Ի պատասխան դատավոր Դոլմազյանը հայտարարեց, որ այդ երեք երաշխավորներից, օրինակ` Կոլումբիայի 30–րդ նախագահի երաշխավորման կարիքը ՀՀ դատական համակարգը չունի, ու այն վստահություն չի ներկայացնում, հետևաբար` տեսակապի անհրաժեշտություն չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել