Արմեն Աշոտյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց, լրագրողներին նրա հետ խոսելու հնարավորություն չտրվեց
 |aysor.am|
13:52 - 11 սեպտեմբերի, 2024

Արմեն Աշոտյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց, լրագրողներին նրա հետ խոսելու հնարավորություն չտրվեց |aysor.am|

aysor.am: Արմեն Աշոտյանի փաստաբանները Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, քանի որ ՔԿՀ աշխատակիցները տեղեկացրել են, որ նրան իրենց մեքենայով կտեղափոխեն տուն։

«Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ավանդույթ է դարձել որոշ դեպքերում»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբան Ռուբեն  Մելիքյանն էլ ասաց, որ հարցի պատասխանը բոլորի համար էլ պարզ է։ «Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել, և այն, որ լրատվամիջոցներն այստեղ են, կարող է նա դուրս գալ, հարցեր տրվեն, պատասխաններ տրվեն, քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէ»,-ասաց նա և նշեց, որ կարևորը վերջապես 1 տարի 3 ամիս այս պատերի ներքո անցկացնելուց հետո նա ընտանիք կվերադառնա։

Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի  տնային կալանքի պայմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել