Դատախազությունն ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների՝ դրամաշնորհ ստանալուց հետո լուծարվելու մասին հրապարակումը |panorama.am|
11:39 - 16 նոյեմբերի, 2023

Դատախազությունն ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների՝ դրամաշնորհ ստանալուց հետո լուծարվելու մասին հրապարակումը |panorama.am|

panorama.am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների՝ պետբյուջեից դրամաշնորհ ստանալուց հետո լուծարվելու մասին  «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասինհայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ աղբյուրը գրել էր. «Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները:

Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։

Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել