Գլխավոր դատախազությունը Վեդու նախկին համայնքապետից պահանջում է բռնագանձել մեկ տասնյակ անշարժ գույք եւ այլ ապօրինի ունեցվածք
10:44 - 05 մայիսի, 2025

Գլխավոր դատախազությունը Վեդու նախկին համայնքապետից պահանջում է բռնագանձել մեկ տասնյակ անշարժ գույք եւ այլ ապօրինի ունեցվածք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք.
  • 3 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել