tert.am: 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության թեկնածուն կլինի Իլհամ Ալիևը:
Այդ մասին APA-ին հայտնել է Կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդագովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին:
Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:
Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։
comment.count (0)