Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևը Տոյվո Կլաարին ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար

Ալիևը Տոյվո Կլաարին ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար

Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Կլաարն ասել է, որ դրական է գնահատում Ադրբեջանի ղեկավարի արտահայտված տեսակետները՝ «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ», ինչպես նաև Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում կայացած հանդիպումը։ Ալիևն ընդգծվել է, որ Ադրբեջանը դրական արձագանք է տվել և աջակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած խնդրանքներին։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթներն է Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծումը։
18:48 - 23 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները, և որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները հանդիպեն: Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ապաէսկալաղնել իրավիճակը: Պետքարտուղարն ընդգծել է, որ որևէ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը` լուծելու Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները: Նշենք, որ Բլինքնեը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
03:28 - 20 սեպտեմբերի, 2023
Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան
 |panorama.am|

Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս  ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։ «Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա  հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է  Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»։ Ա. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության  մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը  պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու  ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»: Ըստ Ա.Խաչատրյանի, ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա։ «Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս  պահին այդ ռիսկային  խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ա. Խաչատրյանը պատասխանց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, այլապես ի՞նչ պետք է լինի»։ Նա նաև նշեց, որ Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։
14:50 - 11 սեպտեմբերի, 2023
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը

 |factor.am|

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնեը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել Արցախում իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը Պետքարտուղարությունը հրապարակել է այսօր։ «Պետքարտուղարն արտահայտել է Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ ճանաչելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,- ասվում է հաղորդարության մեջ։ ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։
18:49 - 06 սեպտեմբերի, 2023
«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա այցի ժամանակ հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ վերջին տարիներին պարզ է դարձել, որ ինչքան մտերիմ են երկու երկրների միջև հարաբերությունները, այնքան շահում է Հունգարիան էներգետիկ մատակարարման անվտանգության և տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ դիվերսիֆիկացիան և բնական գազի նոր աղբյուրների ընդգրկումը էական են, և ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է իրական այլընտրանք լինել ոչ միայն հունգարական, այլև Եվրոպայի տեսանկյունից։ «Դրական է, որ երկարամյա բանակցություններից հետո այս տարի մեկնարկել է բնական գազի ֆիզիկական փոխանցումը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկրի կառավարությունը ցանկանում է ավելացնել գազի ծավալը։ Նա նշել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարևոր են նաև տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից, ինչը փաստում է այն, որ առևտրային շրջանառությունը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև տարվա առաջին կեսին երկու անգամ ավելի շատ է եղել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Նա ողջունել է համաձայնագիրը, որով հունգարական ընկերություններին թույլատրվում է մասնակցել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերակառուցմանը, ինչը տասնյակ միլիոնավոր դոլարների հնարավորություն է տալիս։ Երկու հայրենական դեղագործական ընկերություններ նույնպես պատրաստվում են ներդրումներ կատարել հարավկովկասյան պետությունում, իսկ հունգարական զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Hell Energy-ն վերջերս որոշել է այնտեղ կառուցել մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ գործարան: «Ես հիշում եմ, որ երբ մենք 2010-11թթ․ կառուցում էինք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, Եվրոպայում ծիծաղում էին մեզ վրա, արհամարում էին մեզ։ Եվ հիմա ծիծաղել է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյան հրմշտում, որ լուսանկարվեն նախագահ Ալիևի հետ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ շեշտելով․ «Այնուամենայնիվ, մեր ընկերությունը կոնյուկտուրային չէ, մենք պարզապես ընկերներ չենք դարձել, որովհետև պարզվել է, որ դուք բնական գազ ունեք»։
12:31 - 05 սեպտեմբերի, 2023
Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին

Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Ինչպես երևում է ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում, հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդգարության համաձայն՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Յաշար Գյուլերը մեծ ջանքեր է գործադրել և նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ համագործակցությանը և նշել, որ ռազմական համագործակցությունը այժմ շատ լավ մակարդակի վրա է։ «Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Զրուցակիցները մտքեր են փոխանակվել երկրների համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
12:36 - 27 օգոստոսի, 2023
Ալիևը հայտարարել է, որ Լաչինում անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը ճնշումների ու սպառնալիքների է ենթարկվել

Ալիևը հայտարարել է, որ Լաչինում անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը ճնշումների ու սպառնալիքների է ենթարկվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լաչինում անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը ճնշումների ու սպառնալիքների է ենթարկվել։ Այսօր Ալիևն ու նրա կինն այցելել են Լաչին, որտեղ մասնակցում են, այպես կոչված, «Լաչին քաղաքի օրվա» միջոցառմանը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որտեղ անօրինական անցակետ էր տեղադրել։ Միջոցառման ընթացքում Արդբեջանի նախագահը նախ հայտարարել է, որ Լաչինում տեղադրված անցակետի պատճառով ճնշումներն այսօր էլ շարունակվում են, ինչպես նաև մեղադրել Հայաստանին ու մեր երկրի աջակիցներին՝ «միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի դեմ դավադրություն կազմակերպելու համար»։ «Ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից. ապրիլի 23-ը (Լաչինում անցակետ տեղադրելու օրը,- խմբ․) նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում։ Սահմանային անցակետի ստեղծումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում, և մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Ալիևը։ Գլխավոր լուսանկարը՝ Trend-ի
16:31 - 26 օգոստոսի, 2023