Դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
12:03 - 16 դեկտեմբերի, 2023

Դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի (Տիգրան Փոլանդյան-խմբ․) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Որոշումն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել