Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» կայքէջից, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Առուշանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել նրա կինը՝ Միլենա Գասպարյանը։
comment.count (0)