Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Դատախազների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ԴՄԱ փոխնագահը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Աննա Վարդապետյանը ողջունել է Գիորգի Գոգաձեին և բարձր գնահատել կայանալիք բարձրաստիճան Համաժողովին Դատախազների միջազգային ասոցիացիայի ներկայացվածությունը: Անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում և մայիսի 20-ին Երևանում Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու։
Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
comment.count (0)