Դատախազության կնքած հաշտության համաձայնությամբ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Գլխավոր դատախազությունն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող 12 ամիսների ընթացքում:
2025 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է վերոնշյալ հաշտության համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ոսումնասիրություն՝ Սուրեն Պատվականի Ավագյանին պատկանող գույքի առնչությամբ:
2023 թվականի մարտի 22-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել է հայցադիմում՝ Սուրեն Ավագյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
2025 թվականի հունիսի 23-ին ներկայացվել է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, համաձայն որի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա՝
Նույն օրը պատասխանողները ներկայացրել են դիմում` վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու ցանկության վերաբերյալ՝ պարտավորվելով Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 87 միլիոն 622 հազար դրամ:
comment.count (0)