2023 թ. պետությանը և շրջակա միջավայրին հասցվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ
19:24 - 10 հունվարի, 2024

2023 թ. պետությանը և շրջակա միջավայրին հասցվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

2023 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցկացրել է 292 ստուգում՝ պլանավորած 155-ի փոխարեն։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը
 
2023 թվականին ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում իրականացվել է 78 ստուգում, ջրային ռեսուրսների ոլորտում՝ 61 ստուգում, որից 18-ը՝ ձկնաբուծարաններում, 9-ը՝ ՓՀԷԿ-երում։ Շինարարության ոլորտում իրականացվել է 34 ստուգում, որից 23-ը՝ Երևան քաղաքում՝ խոշոր շինարարական ընկերություններում, որոնք իրականացնում են մեծ կառուցապատում։
 
Ընդհանուր կայացվել է 1114 վարչական տույժի որոշում՝ 135 միլիոն դրամի չափով։ Իսկ պետությանը և շրջակա միջավայրին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 4 միլիարդ 882 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 500 միլիոն դրամի վնասն արձանագրվել է ոչ մետաղական ընդերքօգտագործման ոլորտում՝ պայմանավորված ապօրինի ընդերքօգտագործման ծավալով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել