Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 18,5 մլն դրամի չափով վնաս է հասցրել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ
11:35 - 02 հոկտեմբերի, 2024

Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 18,5 մլն դրամի չափով վնաս է հասցրել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

«Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը կասեցվել է։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ շուրջ 18.5 մլն դր չափով։ Նշանակվել են վարչական տուգանքներ»,-ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել