Հութիները Ադենի ծոցում կրակել են ամերիկյան տանկերի վրա |azatutyun.am|
12:42 - 19 հունվարի, 2024

Հութիները Ադենի ծոցում կրակել են ամերիկյան տանկերի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Արաբական ծովի Ադենի ծոցում Իրանի աջակցությունը վայելող հութիները երկու բալիստիկ հրթիռ են արձակել ամերիկյան ընկերությանը պատկանող տանկերի ուղղությամբ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն այսօր առավոտյան հաղորդել է, որ տեսել են, թե ինչպես են հրթիռները ընկնում ջուրը՝ տանկերի կողքին։

«Տուժածների կամ նավի վնասման մասին տեղեկություններ չկան։ Նավը շարունակել է շարժվել», - փոխանցում է հրամանատարությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունվարի 11-ին հաղորդեցին, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում ՝ ի պատասխան հութիների վերջին մեկուկես ամսում բազմիցս հարձակումների Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։ Եմենում հութիների թիրախներին հարվածելուց մեկ օր անց ԱՄՆ-ը հարվածեց Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայաններին։

Հունվարի 17-ին Միացյալ Նահանգները հութիներին ճանաչել է «Գլոբալ ահաբեկչական խմբավորում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել