Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ ՀՀ Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է. Ռուբինյան |pastinfo.am|
09:20 - 31 հունվարի, 2024

Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ ՀՀ Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է. Ռուբինյան |pastinfo.am|

pastinfo.am: Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղից է այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է և միայն ՀՀ-ի ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրի հղում թողել, թե հանել։

Այդ ամենը որոշում է ՀՀ-ի ժողովուրդը և ՀՀ-ն է նաեւ որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է նա։

Անդրադառնալով հիմնի ու զինանշանի փոփոխությանը, Ռուբինյանը ասաց, որ ինքը չի ցանկանում, որ այն փոփոխվի, եւ այս թեմայի քննարկումը խոսում է ընդդիմության քաղաքական ասելիք բացակայության մասին:

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը որեւէ որոշում չունի հիմնը եւ զինանշանը փոխելու վերաբերյալ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել